
Դանակահարություն` Երևանում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Մխիթար Ե.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Սիսակյան փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Մխիթար Ե.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1970 թ. ծնված Արտակ Ս.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն