
Արարատի ցեմենտի գործարանի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի ցեմենտի գործարանի տարածքում գտնվող ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Այս մասին տեղեացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մաքրման ջրավազանում (6×20մ) հայտնաբերվել է գործարանի աշխատակից, Արարատ գյուղի բնակիչ՝ 1947 թ. ծնված Ա. Մ. դին:
Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ջրավազանից: