
ԱՄՆ –ում ամենաերջանիկն է ճանչվել «քրեական քաղաք» համարվող Սենտ Լուիսը

ԱՄՆ ամենաերջանիկ քաղաք է ճանաչվել Միսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքը, որի բնակիչներն ամենաշատն են ժպտում Instagram-ի լուսանկարներում, հաղորդում է The USA Today-ը: Տարօրինակն այն է, որ երկրում կատարվող հանցավորությունների թվով քաղաքը «առաջատար հնգյակում» է:
Երջանկության վարկանիշային ցուցակում երկրորդ տեղում է Մոնտանա նահանգում գտնվող Կանզաս Սիթին, եռյակը եզրափակում է Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքը:
Ամերիկայի «ամենամռայլ» քաղաք է ճանչվել Կալիֆոռնիայի նահանգի Անահայմ քաղաքը, որտեղ գտնվում է Դիսնեյլենդը: Այդ ցուցակում երկրորդը Լաս Վեգասի մոտ գտնվող Փերադայզ փոքրիկ քաղաքն է, որտեղ մի քանի խոշոր կազինոներ են տեղակայված:
Երջանկության ինդեքսը կազմվել է «Jetpac City Guide» ծրագրի հեղինակների կողմից: Նրանք Instagram-ում տեղադրված միլիոնավոր լուսանկարներ են վերլուծել: