Բաժիններ՝

Հիշատակի և ամոթի օր. մայրաքաղաքից ոչ ոք չի ժամանել Գյումրի

galatv.am-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 7 -ը գյումրեցու համար այլեւս ոչ թե սգալու, այլ հիշատակի օր է: Թեեւ բազում առաջարկներ են արվել այս օրը «սեւ» օրերի ցանկից հանելու, անգամ աշխատանքային օր «հռչակելու» համար, այնուամենայնիվ ոչ ոք չի կարող մոռանալ այն, ինչ պատուհասել է բազմաթիվ ընտանիքների … Ոչ ոք Գյումրիում չի կարող մոռանալ այն, ինչի մասին դեռ կան հազարավոր «լուռ վկաներ»՝ թիթեղյա տնակների տեսքով: Դեկտեմբերի 7-ը Գյումրիում այսօր որպես հիշատակի օր հիշելուց բացի նաեւ ամոթի օր են նշում: Ամոթ ՀՀ իշխանություններին, որոնք այդպես էլ չկարողացան մի քանի վայրկյանում ավերվածը 25 տարում շտկել, որոնք այդպես էլ սեփական խոսքերն ու խոստումները թողեցին անկատար: 2013 թ դեկտեմբերի 7 – ին Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիք չէր լինելու: Այս խոստումը Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրից էր, եւ նա ասաց Գյումրու Մուշ թաղամասում ընտրություններից առաջ:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս