Բաժիններ՝

Բացահայտվել է նախկին զինվորականի սպանությունը. դրդապատճառը խա՞նդն էր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հունվարի 9-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Գուգարքի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի բնակիչ, 36-ամյա Արամ Սարգսյանին:

Վերջինս կասկածվում է Վանաձոր քաղաքի բնակիչ, նախկին զինվորական, 36-ամյա Մհեր Գրիգորյանին սպանելու մեջ:

«Եթե Լոռու մարզի ոստիկանները կարճ ժամանակում չբացահայտեին սպանությյունը, ապա ում վրա ասես կմտածեինք, իսկ քանի որ սպանվածը նախկին զինվորական էր, իսկ հետո էլ զբաղվում էր բիզնեսով, հույս չունեինք, որ ոստիկանները մինչև հաջորդ օրը կբռնեին սպանությունը կատարողին»-հայտնել են  վանաձորցիները:

Ըստ տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031