Բաժիններ՝

Վարդան Հարությունյան. 2014թ. տեմպերը պետք է լինեն ավելի բարձր, իսկ ծրագրերն՝ ավելի արդյունավետ

Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ամփոփելով 2013 թվականի գործունեությունը` դրական գնահատեց Ընկերության կողմից իրականացված ծրագրերը՝ կարևորելով հատկապես Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի շահագործման արդյունքները:
Հատկանշելով, որ «Հրազդան-5»-ի շահագործումը լուրջ բազային ռեսուրս է «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության ծրագրերում դինամիկ զարգացում ապահովելու համար, Վ. Հարությունյանը հանձնարարեց հետևողական աշխատանքներ տանել և համապատասխան ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:
Ընկերության ստորաբաժանումներին հանձնարարվեց ամփոփել և ներկայացնել 2013թ. հաշվետվությունները:
Վարդան Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց Ընկերության 2014 թվականի ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Ըստ Գլխավոր տնօրենի, 2013 թվականին իրականացրած աշխատանքներն ու արձանագրած ցուցանիշները պարտավորեցնում են, որպեսզի 2014թ. տեմպերը լինեն ավելի բարձր, իսկ ծրագրերն` ավելի արդյունավետ:

Կարևորելով գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման նպատակով անհրաժեշտ միջոցառումները, Վ. Հարությունյանը Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում առաջնահերթ համարեց այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումը և շահագործման որակի բարձրացումը:
Նշվեց նաև, որ եղանակային ցածր ջերմաստիճանով պայմանավորված գազափոխադրման համակարգն աշխատում է զգալի ծանրաբեռնվածությամբ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում արվում է ամեն ինչ՝ համակարգը բնականոն շահագործելու, մատակարարման ռեժիմները կարգավորելու ուղղությամբ՝ սպառողներին անխափան գազամատակարարում ապահովելու և հնարավոր տեխնիկական վթարներից խուսափելու համար:

Շնորհակալություն հայտնելով համապատասխան ծառայություններին հատկապես հանգստյան օրերին շուրջօրյա աշխատանքի համար, Վ. Հարությունյանը հանձնարարեց շարունակել ձմռան շրջանի հետ կապված պլանային աշխատանքները և հատուկ ուշադրություն հատկացնել մատուցվող ծառայությունների որակին, գազամատակարարման անվտանգության պահանջներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս