
«Լկտիներին պետք է պատժել». Սեյրան Օհանյան. galatv.am

Ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վերջինս նախ շրջել ու զրուցել է զինվորների հետ, հետևել վիճակահանությանը, որով որոշվում է, թե որ զինվորը որ զորամասում է ծառայելու: Նախարարը եղել է և բուժկետում, ծանոթացել զինվորների անձնական գործերին, ժամանակին հրահանգել էր` աձնական գործերում պետք է լինի բժշկական քարտ, որտեղ էլ պարտադիր պետք է նշել բուժզննման պահին զինվորի ջերմաստիճանը:
Պարզվեց` հրահանգի մասին տեղյակ են եղել ոչ բոլորը, իսկ անձնական գործում զինվորների ջերմաստիճանները չեն նշել, հրահանգ եղավ լրացնել բացթողումները: Վերջում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ բարեփոխումները միտված են ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացառմանը:
ԳԱԼԱ-ի խնդրանքով նախարարը անդրադարձել է նաև հրադադարի խախտման դեպքերին` նշելով, որ ձմռան ամիսներին դրանց թիվը նվազել է.
«Վերջին երկու ամիսների ընթացքում մենք գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքերում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»,- նշել է նախարարը: