Բաժիններ՝

«Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները

Առայժմ չհաստատված տվյալների համաձայն, «Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները: Այդ մասին, ըստ ilur.am-ի՝ «ԱրմԻնֆոյին» հաղորդել է Հայաստանի նավթային բիզնեսին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրի համաձայն, ձեռք են բերվել «Միկա Լիմիթիդ» ընկերության ոչ միայն ավտոլցակայանները, նավթի բազաները, այլև գրասենյակային տարածքները: Ճիշտ է, այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չի ստացել:

Ավելի վաղ «Միկա Լիմիթիդ» ընկերության սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր իր բոլոր ակտիվներից, այդ թվում նավթային բիզնեսից ձերբազատվելու մտադրության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031