Բաժիններ՝

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին

Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի սենատոր Ժան-Իվ Լեկոնտին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական միջոցառումներին, Ֆրանսիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին առնչվող հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում բարձր գնահատեց Ֆրանսիայի սենատի դերը ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև հայ համայնքի քաղաքական ակտիվ դերակատարությունը՝ հավելելով, որ Ֆրանսիայի հայ համայնքի նման գործելակերպը օրինակ է հայկական Սփյուռքի շատ այլ համայնքների համար:

Սենատոր Ժան-Իվ Լեկոնտը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին՝ ընդունելության, կարծիքների փոխանակման և ստեղծված քաղաքական իրավիճակին ծանոթացնելու համար՝ հույս հայտնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների համար առաջիկա երկու տարիները կլինեն «հնարավորության» տարիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս