Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշումը կայացրած քննչական պետին ազատեցին աշխատանքից. news.am
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալելու որոշումը կայացրած ոստիկանության Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է անձամբ ինքը՝ Արսեն Սարգսյանը:
Նա նշել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ իրեն ազատել են աշխատանքից, այժմ գտնվում է կադրերի ռեզերվում: «Պատճառը պետք է նախարարից հարցնեք: Որեւէ վիրավորվածություն չկա, ես զինվորական եմ, ո՞նց կարող եմ վիրավորվել»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե գուցե թոշակի գնալու ժամանակն էր, քննչականի նախկին պետն ասաց, որ ինքը թոշակի կարող էր գնալ դեռեւս 14 տարի առաջ: Այժմ նա զբաղվելու է ընտանեկան գործերով:
Մանրամասներն` այստեղ