Բաժիններ՝

Բանակում ծեծի հերթական գործը հասավ դատարան

Բանակում գրանցված ոչ կանոնադրական հարաբերությունների հերթական դեպքով հարուցված քրեական գործի դատավարությունն այսօր մեկնարկում է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկացվնում է «Փաստինֆոն»:
Ամբաստանյալի աթոռին 23-ամյա Աշոտ Պետրոսյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայելով ՀՀ ՊՆ N զորամասում, որպես հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 1-ին հրանոթի հրամանատար, կոչումով սերժանտ, ծեծի է ենթարկել ժամկետային զինծառայող, շարքային Վ. Պասկևիչյանին:

Գործի նյութերի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին՝ զորամասի հրաձգարանում:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս