Ինչպե՞ս դատարկել պետբյուջեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Պարզվում է, որ հայաստանյան շատ հիմնարկ ձեռնարկություններ պոտենցիալ հղի կանանց բերել, «հաստիք» են տվել՝ ակնհայտ բարձր աշխատավարձով, որպեսզի հղիների անունով մեծ փող ստանան ՀՀ պետբյուջեից։ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից արված բացահայտումների համաձայն՝ օրինակ՝ «Ղ-Տելեկոմ»-ի բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել Է 30 մլն.400 հազ. դրամ (մոտ 71 հազար ԱՄՆ դոլար) հղիության և ծննդաբերության նպաստ։

Այս գումարը գոյացել է, քանի որ նա 1 տարվա ընթացքում ստացել է շուրջ 18 մլև դրամի (մոտ 43 հազար ԱՄՆ դոլար) պարգևատրում։ Եվրոպական արժեքներով առաջնորդվող «Երևանի կոնյակի գործարան»–ում էլ են նման շռայլություններ գրանցվել։ Այստեղ ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է հղիության և ծննդաբերության նպաստ՝ 9 մլև 918 հազ դրամ (մոտ 23 հազար դոլար), քանի որ նրա՝2012թ. հոկտեմբերի աշխատավարձը և հավելավճարը կտրուկ բարձրացել են՚՝ կազմելով 5 մլև 216 հազ դրամ։ Իսկ հղիությունից հետո իջել են միեչև 1 մլն դրամ։ Իսկ սոցապնախարար Ա. Ասատրյաևը հայտնի չէ, թե ինչով է զբաղված։

Ովքե՞ր են եղել խարդախները
…Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ որակի աշխատողներ ունի «Վիվասելլ»–ը. մեկ տարում նրան մոտ 43 հազար ԱՄՆ դոլար պարգև են տվել։ Ու դրա արդյունքում աշխատակիցը կարողացել է մոտ 71 հազար դոլար ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Պակաս տպավորիչ չեն նաև, օրինակ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի բաժնի պետին տրված թվերը։ Նրան 2013թ սեպտեմբերին վճարվել է 18 մլն 100 հազ դրամ հղիության եւ ծննդաբերության նպաստ։ Դարձյալ մոտ 43 հազար ԱՄՆ դոլար։ Այս թիվը հնարավոր է եղել ապահովել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության աշխատակցի համար, քանի որ նախածննդյան արձակուրդին նախորդած ժամանակաշրջանում՝ 2013թ մարտին, նրան վճարվել է 9,8 մլն դրամ (մոտ 23 հազար ԱՄՆ դոլար), իսկ արձակուրդից անմիջապես 1 ամիս առաջ՝ 2013թ օգոստոսին միանգամից 158 մլն դրամ (մոտ 385 հազզար դոլար) պարգևատրում։
Երջանիկ է եղել նաեւ «Նատալի Ֆարմ» ընկերության բժիշկ-կոնսուլտանտը նրան 2013թ. սեպտեմբերին վճարվել է 16 մլն 450 հազար դրամ (մոտ 39 հազար դոլար) հղիության և ծննդաբերության նպաստ։

Եվրոպական արժեքներով առաջնորդվող Երևանի կոնյակի գործարանում էլ են նման շռայլություններ գրանցվել։ Այստեղ ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է, հղիության և ծննդաբերության նպաստ՝ 9 մլն 918 հազ դրամ (մուո 23 հազար դոլար)։ Նրա՝ 2012թ. հոկտեմբերի աշխատավարձը և հավելավճարը կտրուկ բարձրացեյ են՝ կազմելով 5 մլն 216 հազ. դրամ։ Իսկ երբ հղիության ու ծննդաբերության նպաստը ստացել-վերջացել է, հետծննդյան արձակուրդի ամիսներին ստացել է՝ ապրիլին՝ 2 մլն. 400 հազ դրամ, մայիսին՝ 1 մլն 380 հազ դրամ, հունիսին՝ 1 մլն 500 հազ դրամ աշխատավարձ և հավելավճարներ՝ նկատեցիք՝ ինչպես է «գահավիժել» աշխատավարձը։

Ահա թե ինչ քայլերի արդյունքում է մեր «ծակ բյուջեն» դատարկվում։ Իսկ այս ընկերությունները չեն զլանում ամեն առիթով հպարտանալ, թե բարեգործություն են անում, կուսական անարատությամբ են աշխատում և այլն։ Իսկ իրականում նրանք «պետությունից մի բան պոկելու» հոգեբանությամբ են աշխատում, որի վրա տարիներ շարունակ աչք է փակել «ամեն ինչից հասկացող» ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս