Ծառուկյանը «Փարավոնում» հանդիպել է Հայաստանում հավատարմագրված շուրջ 20 դեսպանների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված շուրջ 20 դեսպանների հետ: Մեր տեղեկությունների համաձայն` Ծառուկյանի հետ հանդիպման են գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպանը, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ԵԱՀԿ-ի, Բրազիլիայի, Լեհաստանի, Եվրամիության, Ռումինիայի և այլ դեսպաններ:

Ծառուկյանի հետ են եղել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Թե ինչ են քննարկել կողմերը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել: Կողմերը բավարարվեցին միայն հետևյալ ձևակերպմամբ. աշխատանքային ընթրիքի ժամանակ ընդհանուր հարցեր են քննարկվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս