30 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:10 27.10.2014 | Ջերմություն՝ վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին

Աղետի գոտու, մասնավորապես Գյումրու ժամանակավոր կոչվող կացարաններում ավելի քան քառորդ դար բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից:

20:50 27.10.2014 | Ժամանակավորապես կդադարեցվի Արաբկիրի որոշ հատվածների գազամատակարարումը

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

20:30 27.10.2014 | Բաղրամյան գյուղի բնակիչը տանիքում կանեփ էր աճեցրել

Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Բաղրամյան գյուղի բնակիչ,1967 թ. ծնված Աշոտ Դ.-ն իր տան տանիքում կանեփի բույսեր է աճեցրել է և տանն ապօրինի թմրամիջոցներ է պահում:

20:18 27.10.2014 | Ադրբեջանցի դիվերսանտները կանգնեցին Ղարաբաղի դատարանի առջև. «Ազատություն»

Ստեփանակերտում այսօր մեկնարկել է հուլիսին 10-ին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանցիների գործով դատական առաջին նիստը: Անկախության հռչակումից հետո սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի քաղաքացիները դատական պատասխանատվության են կանչվում Ղարաբաղում:

20:10 27.10.2014 | Ո՞վ է ջարդում Իջևանի տույաները

Քաղաքապետն այդ կապակցությամբ դիմել է ոստիկանության Իջեւանիբաժին: Ըստ Վ. Ղալումյանի՝ այդ ծառերի գինը 80-90 հազար դրամ է: Քաղաքապետարանը 12 հատ տույա է գնել եւ դրանք տնկել Իջեւանում:

19:56 27.10.2014 | Ահազանգ խանութից: Հանցագործը պատանդ էր վերցրել աղջկա, ոստիկանների համար ամեն վայրկյանը թանկ էր (տեսանյութ)

Ահազանգ խանութից: Հանցագործը պատանդ էր վերցրել աղջկա: Ոստիկանների համար ամեն վայրկյանը թանկ էր: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:

19:48 27.10.2014 | Փարիզում ավարտվել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները (լուսանկարներ)

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին և նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` միտված բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը:

19:43 27.10.2014 | Ավարտվել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը

Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Այս մասին թվիթերում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:

19:38 27.10.2014 | CIBJO-ի և Լոնդոնի ադամանդի բորսայի ղեկավարները ՀՀ-ում ոսկեգործության զարգացման համար մեծ հեռանկարներ են տեսնում

«Երիտասարդներն իսկապես հետաքրքրված են ոսկերչական և ադամանդագործական բիզնեսներով։ Դա լավ շարժառիթ է, որպեսզի Հայաստանը դառնա ոսկու և ադամանդի արտադրությամբ զբաղվող լավագույնն պետություններից մեկը։ Հայ երիտասարդները ունեն լավ ընդունակություններ։ Այդ ունակությունները հնարավոր չէ սովորեցնել, դրանք գալիս են սրտից»,- ասաց նա։ Կավալյերին նշեց, որ 2016 թվականին պատրաստվում են Հայաստանում անցկացնել CIBJO-ի տարեկան կոնգրեսը, որի ժամանակ Հայաստան կժամանեն ոլորտի հայտնի մասնագետներն ու միությունների ներկայացուցիչները։ «Սա համագործակցության լավ առիթ է Հայաստանի համար։ Երբ մարդիկ տեսնեն իրենց աչքերով, ամեն ինչ ավելի պարզ կլինի նրանց համար»,- ասաց նա։

19:30 27.10.2014 | Կինը հետախուզվում էր ինքնիրավչության մեղադրանքով

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, կամովին բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Օլեսյա Զ.-ն:

19:10 27.10.2014 | Կարտոֆիլի բարձր գինը գյուղացու մխիթարանքն է (տեսանյութ)

Կարտոֆիլի գինն այս տարի նախորդ տարվա համեմատ մոտավորապես 70 տոկոսով բարձր է: Եղանակային պայմանների պատճառով կարտոֆիլի բարձր բերքատվություն չի ապահովվել, ու դա առաջին հերթին գնի վրա է ազդել:

18:30 27.10.2014 | Ավազակային հարձակում բենզալցակայանում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք հարձակվել են Վանաձորի Բաղրամյան 58 հասցեում գտնվող բենզալցակայանի աշխատակիցների վրա և գումար հափշտակել:

18:19 27.10.2014 | Արամ Սարգսյան. Լևոն Տեր-Պետրոսյանը երիտասարդական ազարտի մեջ է գտնվում. Tert.am

Եռյակում եղած յուրաքանչյուր ուժ առանձին պլաններ ունի, իմ գնահատականներով այսօր իրականանում է միայն Գագիկ Ծառուկյանի նախանշած պլանները, իր խոսքից է կախված ամեն ինչ, և նա դա չի թաքցնում, այլ ցուցադրում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ըստ tert.am-ի՝ ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը: «Գագիկ Ծառուկյանին խորհուրդ կտայի քիչ երրորդ դեմքով ինքն իր […]

18:14 27.10.2014 | «Իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ Հունանյանները ողջ չլինեն». «Ա1+»

«Ես ներկայացրել եմ երեք միջնորդություն, որոնք երեքն էլ ընդունվել են քննչական խմբի կողմից, բայց երեքն էլ չեն կատարվել. մասնավորապես, քննչական փորձարարություն կատարել Նաիրի Բադալյանի մասնակցությամբ, որպեսզի պարզենք, թե կարմիր թղթապանակը որ երթուղիով հասավ մինչեւ դահլիճի հանգստյան սենյակի մասը, ցանկացած քրեական գործում կան նրբություններ, որոնց միջոցով կարելի է հասնել մեծ հաջողության. Սա հենց այդպիսի նրբություն էր: Սա վերաբերում էր նաեւ զենքի առկայությանը, քանի որ ես վստահ եմ, որ զենքերը նախապես եղել են ԱԺ-ում, եւ դրանք հեքիաթներ են, թե զենքերը դրսից են բերվել»,- վստահեցնում է Աշոտ Սարգսյանը:

18:10 27.10.2014 | Գեներալ Մանվելը փող է տալիս ՀՀՇ-ի Գևորիկին (տեսանյութ). armlur.am

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 15-րդ տարելիցի առթիվ Եռաբլուր պանթեոնում գտնվող ամենատարբեր պաշտոնյաների ներկայությունից օգտվելով, նախկին ՀՀՇ-ական, բայց ներկայումս ՀՀԿ-ին «անդամագրված» Գևորիկը, նույնիսկ ողբերգական այս օրն օգտագործելով, փող մուրալու առիթը բաց չթողեց և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից ստացած թղթադրամով գոհացած՝ հեռացավ Եռաբլուրի տարածքից:

17:59 27.10.2014 | «Վազգեն Սարգսյանի «սեյֆը» դատարկ է եղել, երբ քննչական մարմինները բացել են». Արամ Սարգսյան. aravot.am

Անհասկանալի է, որ երկրի նախագահը գնում է բանակցության, երկու ժամ առաջ նրա համար սենյակ են պատրաստում, որը չի գաղտնազերծվում, կամ եթե գաղտնալսվել է, ուր են այդ ձայնագրությունները: Ի՞նչ երրորդ ձայնագրության մասին էր խոսում Տիգրան Նաղդալյանը, բազմաթիվ հարցեր կան, որոնք բացահայտում, պատասխան չեն ունեցել»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Արամ Սարգսյանն այսպիսի մտահոգություն հայտնեց, երբ այցելել էր Եռաբլուր:

17:55 27.10.2014 | Բրիտանական խորհուրդը ReAnimania փառատոնին ներկայացնում է McLaren Awards-ի ֆիլմերը

Նորման Մքլարենը հայտնի է իր աշխատանքում նորարար մոտեցմամբ : Աշխատել է Լոնդոնում, Նյու Յորքում, այնուհետև տեղափոխվել Կանադա: 1952 թվականին նրա «Հարևաններ» ֆիլմ արժանացել է Օսկար մրցանակի:

17:50 27.10.2014 | Ջեռուցման խնդիրը` գյումրեցի անօթևանի մտահոգության պատճառ

Տնակային պայմաններում ապրող գյումրեցիները մի կողմից կանգնած են անօթևանության, մյուս կողմից ջեռուցման խնդրի առաջ:

17:30 27.10.2014 | Դանակահարություն Ալավերդիում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Հունաստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Վահե Ա.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:

17:10 27.10.2014 | Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

16:52 27.10.2014 | «Անբան Հուռին» մուլտֆիլմն ավարտին հասցնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել (տեսանյութ)

«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 700.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու և ավարտին հասցնելու նպատակով դրամահավաք է սկսվել Indiegogo միջազգային հարթակում: Այցելելով հետևյալ կայք՝ յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական 1 դոլարից:

16:43 27.10.2014 | Ինչ հանգամանքներում են մահացել 27 -ի վկաները. «Ա1+»

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 15 տարի, սակայն մինչ օրս ոճրագործության կազմակերպիչների մասին ոչինչ հայտնի չէ: Թեեւ 2000թ. հուլիսի 11-ին առանձին վարույթ անջատվեց մայր գործից՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերելու համար: Սակայն 2 տարի 9 ամիս տեւած նախաքննությունը որեւէ արդյունք չտվեց: Ըստ պաշտոնական գնահատականի, կատարվել են հնարավոր բոլոր անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։

16:36 27.10.2014 | Սեյրան Օհանյանն ու ՊՆ մի շարք բարձրաստիճան սպաներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն

Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանեթոնը մարդաշատ էր: Բազմաթիվ մարդիկ եկել էին հարգանքի տուրքը մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ականավոր ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ինչպես նաև ևս մեկ անգամ ոգեկոչելու այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության:

16:10 27.10.2014 | Ղարաբաղում հանցագործությունների թիվը նվազել է

2014 թվականի ինը ամիսներին ԼՂՀ տարածքում արձանագրվել է հանցագործությունների 291 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 17,3%-ով։

16:06 27.10.2014 | Արդյոք մարտի 1-ի թեման ՀԱԿ-ի համար այլևս փակվա՞ծ է

«Ի՞նչ կապ ունեն այդ երեքն իրար հետ: Ե՛վ քաղաքական իմաստով, և՛ ինտելեկտուալ իմաստով, և՛ բոլոր իմաստներով ես չեմ պատկերացնում նրանց իրար հետ, ես այդ կապը չեմ տեսնում: Նրանց քաղաքական շահն է միավորել: Դաշնակցությունը ճիշտ ժամանակին դուրս եկավ այդ իրավիճակից: Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում»:

15:30 27.10.2014 | ՀՀ դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ

ՀՀ դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ
ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ:

15:29 27.10.2014 | Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:

15:14 27.10.2014 | Հուշագիր ` ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև

Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

15:10 27.10.2014 | Կոնգրեսականը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Լիսկան իմ ընկերն է եղել, կա ու մնալու է, հպարտ եմ իրենով». aravot.am

«Ի դժբախտություն նրանց, ովքեր չեն կռվել ու մեդալներ ունեն, մենք դեռ ապրում ենք: Այս ժամանակվա մեդալներն էլ կհստակեցվեն, ամեն ինչ կընկնի իր տեղը: Պատմությունը պետք է ուղղի: Պատմության մեջքն իրավունք չունենք կոտրելու, մեկ է: Ովքեր կմնան այդ պատմության փլատակների տակ, դրա համար ասում եմ՝ թող չփորձեն խեղել պատմությունը: Այսօր արհեստական այնքա՜ն հերոսներ ունենք: Այսօր շարմազանովներն ու չգիտեմ ինչերը մեդալ են ստանում: Դրանք ի՞նչ կապ ունեն: Այսօր էլ գալիս են, գլուխ են խոնարհում Սպարապետի առաջ: Դրանք այնքան արխային են, որ գլուխը չի բռնի Սպարապետը, հակառակ դեպքում այստեղ չէին մտնի երբեք: Մենք կուղղենք այս ամեն ինչը»:

15:08 27.10.2014 | Դոգ մականունով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը կալանավորվել է. news.am

Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը կալանավորվել է:

  • Page 1285 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1280
  • 1281
  • 1282
  • 1283
  • 1284
  • 1285
  • 1286
  • 1287
  • 1288
  • 1289
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը