Հայտնի են պետական ծառայողներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորում իրականացնող բանկերի տվյալները

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ փոփոխություն կատարվեց սույն թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշման մեջ, որով կարգավորվում է պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները և կարգը:
Համաձայն կառավարության վերոհիշյալ որոշման` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն կարգի պայմաններով շահառուներին հիփոթեքային վարկերով ֆինանսավորման պատրաստ «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ վարկատու) սպասարկման գրասենյակների հասցեներն են`

NN Անվանում Հասցե
1 ԱՇԻԲ գլխամաս Գրիգոր Լուսավորչի 13
2 ԱՇԻԲ Կենտրոն մասնաճյուղ Պուշկինի 21/1
3 ԱՇԻԲ Արաբկիր մասնաճյուղ Կոմիտասի պողոտա 41
4 ԱՇԻԲ Կոմիտաս մասնաճյուղ Կոմիտասի պողոտա 30
5 ԱՇԻԲ Կասկադ մասնաճյուղ Թամանյան 1 տարածք 70

Ի դեպ. բնակարանների նախագծերին, հատակագծերին, գրանցման կարգին և այլ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նոր կայք` www.petbnak.am կամ www.petbnakaran.am հասցեով:

 

Տեսանյութեր

Լրահոս