
Վերացվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ կասեցվել էր «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ «Պրեմիում» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի համապատասխան խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել, «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Նկատի ունենալով, որ տրված հանձնարարականը կատարվել է, խախտումները վերացվել են, վտանգավոր սննդամթերքը օգտահանվել է և օգտագործվել որպես անասնակեր, թողարկվել է փորձնական արտադրանք և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, և «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ Ծառայության պետի նոյեմբերի 7-ի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն