Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ին, թիվ 56 երթուղային միկրոավտոբուսի սրահում Աբրահամ Ք.-ն 1990 թ. ծնված Լուսինե Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը:
Հանրապետությունում 2013թ. ապրիլից մինչև 2014թ. նոյեմբեր «Սուրվանտա» դեղի կիրառման շնորհիվ փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք:
Ծրագրի մասնակից երիտասարդները պատմեցին առաջարկների մասին և ծանոթացան իրենց գաղափարների վերաբերյալ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների կարծիքներին: Առաջարկների թվում էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից շրջիկ ցուցադրությունների հիմնումը, որոնք հանդես կգան ամբողջ աշխարհում, գրքերի և տեղեկատվական նյութերի թարգմանությունն այլ լեզուներով և տարածումը:
Չէինք ցանկանա մտածել, որ երկարամյա մանկավարժ Անահիտ Բախշյանը չի տարբերում Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանը Գեղագիտության ազգային կենտրոնից, որին էլ պատկանում է խնդրո առարկա արհեստանոցը: Համենայն դեպս, եւս մեկ անգամ հատուկ տիկին Բախշյանի համար ընդգծենք, որ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի որեւէ սրահում որեւէ խմբակ չի գործում: Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանը եւ Գեղագիտության ազգային կենտրոնը տարբեր կառույցներ են, տարբեր գործառույթներով եւ գտնվում են տարբեր հասցեներում:
Նոյեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գաստրո ինդեստինալ սինդրոմ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրահովիտ գյուղի անչափահաս 8 բնակիչներ:
Անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը` Կունիո Միկուրիան ընդգծել է, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծում, քանի որ ՄՄ-ն և ԵՏՄ-ն նույնպես առաջնորդվում են Կիոտոյի կոնվենցիայով, այսինքն` ՀՄԿ սկզբունքերով: Արաբկիրի սպասարկման կենտրոնում ՀՄԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նորամուծություններին և հետևել աշխատանքային գործընթացներին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների միջոցով հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման հնարավորություններին: Պաշտոնական այցի շրջանակում բարձրաստիճան հյուրն այցելել է նաև Դիլիջանի ուսումնական կենտրոն, ծանոթացել ուսումնական գործընթացների հեռանկարին:
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական անգամ ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչներին: Նախարարը ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը, այդ թվում՝ մատնանշելով, որ առաջիկա կառավարության նիստի օրակարգում ընդգրկվելու է Կոնդի բնակիչների բնակապահովման խնդիրների վերաբերյալ հարցը:
Այսօր Գեղագիտության ազգային կենտրոնի փոքրիկ սաներից մեկը նամակով դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նամակը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:
«Տուժողների իրավահաջորդները օրենքով թույլատրելի սահմաններում ներգրավված կլինեն նախաքնության գործընթացում և հնարավորություն կունենան լիարժեքորեն իրացնել տուժողի իրավահաջորդի իրենց իրավունքները»,-հանդիպման ընթացքում զոհերի հարազատներին վստահեցրել է Գլխավոր դատախազը:
Երթեւեկության կանոնների խախտում կատարած անձին սկզբից զգուշացրեք ու նոր միայն, խախտումը կրկնվելու դեպքում, ենթարկեք տուգանքի։ Ես ձեզանից չեմ պահանջել ու երբեւէ չեմ էլ պահանջելու վարչական տույժի ենթարկել մեր համերկրացիներին:
Նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Նա խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 17.30-ին, Հալաբյան փողոցի 2 հասցեի մոտ թիվ 63 երթուղային տաքսու մեջ անծանոթ մի քաղաքացուհու պայուսակից:
Անցած տարվա նոյեմբերի 5-ին քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` նույն գործով պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը, հացադուլ է հայտարարել:
Քաղաքացի Ռոբերտ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
«Ընդհանուր առմամբ, «չեզոք գոտի» հասկացությունը ռազմական է, և ինչ-որ ձևով՝ ռազմաքաղաքական: Այսինքն՝ սա մի տարածք է, որը չի վերահսկվում որևէ կողմի միջև: Սա է այդ հասկացությունը: Եվ աշխարհում եղել են այդպիսի նախադեպեր, երբ չեզոք գոտիներ են եղել, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների միջև չեզոք գոտիներ են եղել»:
Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց գիտաժողով, նվիրված ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երում ուսուցման գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդների և ձևերի, առաջավոր փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, այն ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երում ներդնելու հարցերի քննարկմանը:
Համաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության խնդիրներ, ծովային անվտանգությանն ու հակաահաբեկչական համագործակցությանը ուղղված հարցեր:
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սարգիս Գ.-ին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով պետական պարգևներ է շնորհել մի շարք երկրների պաշտոնյաների՝ այդ թվում Հայաստանի նախագահի խորհրդական Կարինե Մինասյանին, Ռուսաստան Դաշնության հետ հարաբերությունների և համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար:
Մեր օդաչուների դիերը, այսպես, թե այնպես, դուրս բերվելու են: Խնդիրը սա չէ: Խնդիրն այն է, թե ինչու ունեցանք երեք զոհ, ո՞վ է մեղավոր: Ցանկացած կիսալուրջ երկրում արդեն իսկ նախաքննություն կընթանար այս գործով: Դա պարզ է, որ Ադրբեջանը պետք է կրակի, պարզ է նաեւ, որ այսօրվա քաղաքական ֆոնին այդ երկիրն ավելի ագրեսիվ է դառնում, բայց այ ինչու՞ է հայկական կողմը նման մանկական սխալներ թույլ տալիս, սա արդեն պետք է պատասխանեն համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար» :
Գոռ Քլոյանի մայրիկը` Ազատուհի Քլոյանը, հայտնեց, որ արդեն երկրորդ անգամ է, որ ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռությամբ իրենք հանդիպում են ունենում: Վերջինս չցանկացավ հանդիպումից մանրամասներ նշել. «Չեմ ցանկանում խոսել, բայց սպասելիքներ ունեմ մեր հանդիպումներից»:
Բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հավաստմամբ՝ երեխան ունի բազմակի արատներ և մշտապես պետք է գտնվի բժիշկների ուշադրության կենտրոնում, չեն բացառվում նաև վիրահատական միջամտությունները, ինչը հնարավոր կլինի իրականացնել երեխայի՝ Երևանում մնալու պարագայում:
Ադրբեջանը ստանալու է համաչափ պատասխան, որպեսզի հետագայում նման քայլ ձեռնարկելուց առաջ երկար մտածի հետևանքների մասին: Սակայն մեր գլխավոր նպատակը շարունակում է մնալ օդաչուների ճակատագրերի պարզելն ու նրանց վերադարձնելը, որովհետև մենք հարցին մոտենում ենք մարդասիրական միջազգային օրենքները հարգվելու տեսանկյունից:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայրը՝ Կիև):
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 36 տանը:
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած եւ այժմ Վրաստանում գտնվող Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս մեկ ամսով երկարացվել է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների և նորաօծ քահանաների նշանակումներ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում ավտոճանապարհի հարակից ժայռից քար է թուլացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեր ժողովուրդն այն հազվագյուտ ժողովուրդներից է, որ գնաց նման քայլի՝ 1944 թվականին ստեղծելով արվեստի պետական ինստիտուտը: Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին նման բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը մեր ժողովրդի հարատևման, արվեստի և մշակույթի նկատմամբ վերաբերմունքի լավագույն ապացույցն է: