03 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:09 02.12.2014 | ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով միայն արխիվ է հավաքում

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը` պատասխանելով լրագրողի Մարտի 1-ի դեպքերի և հանցագործների բացահայտման վերաբերյալ հարցին ասել էր. «Մարտի 1-ին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, և ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել եմ նույնպես»:

17:52 02.12.2014 | Նոր տեղեկություններ մանկապարտեզում թունավորումների դեպքի առնչությամբ

Ճշտվել է նաև, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում:

17:50 02.12.2014 | 180.000 դրամ գողացողը հայտնաբերվել է

Նոյեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ռուբեն Դ.-ին:

17:37 02.12.2014 | Էդուարդ Շարմազանով. «Ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը»

Հետեւությունը մեկն է՝ այսօր նրանք էլ իրենց քաղաքական վարքագծով ապացուցեցին, որ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունների որոշումը անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր պետական շահերից եւ արվել է ճիշտ ժամանակին:

17:30 02.12.2014 | Պահպանության բաժնի ոստիկանը և նրա եղբայրը մետաղական բանալիով և մետաղական ամբարձիչով ծեծել են քաղաքացիներին. ՀՔԾ

Վիճաբանության ընթացքում ոստիկանը դիտավորյալ կոտրել է Եղիշե Մ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու և հետևի աջ կողային ապակու արևի պաշտպանիչները, այնուհետև փախցրել է ավտոմեքենան, դրա միջից և վրայից գողացել զգալի չափի արժողության «Նոկիա» բջջային հեռախոսը և «Մերսեդեսի» տարբերանշանը, իսկ մեքենան թողել Արարատ քաղաքում:

16:50 02.12.2014 | Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր տարբեր տեսակի ձեռքի 10 նռնակ, նռնակի 9 պայթուցիչ, հակատանկային 12 նռնակ` պայթուցիչով և 7 հատ ճայթիչ հրապատիճ:

16:31 02.12.2014 | Բնակարանում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 2-ին, ժամը 13.51-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

16:25 02.12.2014 | ԶՈՒ ԳՇ ՀԱՊԿ-ի աշխատանքային խումբը կմասնակցի միացյալ շտաբում անցկացվելիք ռազմագործնական խաղին

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ստորաբաժանումների ուժերի և միջոցների համատեղ մարտական պատրաստության և օպերատիվ միջոցառումների 2014թ. պլանի համաձայն՝ դեկտեմբերի 2-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ խմբերի հետ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվելիք ռազմագործնական խաղին:

16:10 02.12.2014 | Էթիկայի հանձնաժողովը մերժեց վարույթ ընդունել Զարուհի Փոստանջյանի դիմումը. «Փաստինֆո»

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի դռնփակ նիստում մերժվեց վարույթ ընդունել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի նոյեմբերի19-ի դիմումը:

16:08 02.12.2014 | Երեխաների մեծ մասն ապաքինվել է. ԱՆ

Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս է գրվել: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կրկին այցելեց «Նորք» ինֆենկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին:

15:50 02.12.2014 | Հետախուզվողը բերման է ենթարկվել Գավառի Ազատության փողոցից

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 29-ին, ժամը 17.30-ին, Գավառի Ազատության փողոցից բաժին է բերման ենթարկվել 1975 թ. ծնված Սարգիս Բ.-ն:

15:46 02.12.2014 | Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտից դանակահարված 17-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 17-ամյա Տիգրան Գևորգյանն այս պահին վիրահատարանում է: Նա վնասվածքը ստացել է ձախ կրծքավանդակի մասում՝ սուր կտրող-ծակող առարկայից:

15:00 02.12.2014 | Եթե Հայրիկյանը իմ մոտ տենց բան ասի, կթքեմ իրա երեսին. Առաքել Մովսիսյան (տեսանյութ). armlur.am

Եթե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի դիմացը կանգնի և ասի, որ ԵՏՄ անդամակցությանը կողմ քվեարկողները «իշի քուռակ» են, ապա կոպիտ պատասխան կստանա:

14:50 02.12.2014 | Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Նոյեմբերի 29-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Անիի բաժին 1978 թ. ծնված Տիրուհի Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, 1974 թ. ծնված Սամվել Գ.-ն, դռան փականը պոկելով, մտել է իր բնակարան, ձեռքով մի քանի անգամ հարվածել իր դեմքին, այնուհետև խոհանոցից վերցրել դանակը և հարվածել իր ձեռքի ափին` պատճառելով վնասվածք:

14:43 02.12.2014 | Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուքը դադարել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝
ժամը 14:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Կոտայքի, Սևանի, Գավառի,
Մարտունու, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

14:17 02.12.2014 | Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին

Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը կլինի արդյունավետ և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի ոստիկանական կառույցների համագործակցության հետագա խորացմանը, որի համար, Նախագահի համոզմամբ, ձևավորված է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտ:

14:14 02.12.2014 | Ուշադրություն. ավտոճանապարհներին սպասվում է բուք

Դեկտեմբերի 3-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները սպասվում են ձյան տեսքով, միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին սպասվում է բուք, մերկասառույց և հորիզոնական ցածր տեսանելիություն:

13:42 02.12.2014 | Զեյթունում կախված տղամարդու են հայտնաբերել. news.am

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին առավոտյան Երեւանում Կ. Ուլնեցու փողոցում 62/1 շենքում արտասովոր դեպք է տեղի ունեցել:

12:55 02.12.2014 | Հարժիսից Շինուհայր հատվածում ճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:25-ի դրությամբ, Թալինի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

12:39 02.12.2014 | Պայթյուն` Վանաձորում

Նոյեմբերի 29-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել:

12:33 02.12.2014 | Նրբերշիկի՞ց. «ՀԺ»

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել։ Երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել էր 70-ի։ Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա։

12:28 02.12.2014 | Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրի նոր տերը Միհրան Պողոսյանն է. «Ժողովուրդ»

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, իհարկե, ոչ ուղիղ իր անունով, գնել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը:

12:24 02.12.2014 | Դիլիջանցի «բնապահպանը» հրազենից վիրավորել է 12 սոճի հատած երևանցուն. aravot.am

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Արամ Ռազմիկի Խաչատրյանը 2014թ. մայիսի 29-ին ժամը 02.30-ի սահմաններում Դիլիջանի բնակիչ Գագիկ Մկրտչյանից տեղեկացել է, որ Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Սոս Բաղդասարյանը «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դիլիջանի տեղամասի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 12 հատ սոճենի տեսակի ծառ:

12:18 02.12.2014 | Վրացական խցանված մեքենաները դուրս են բերվել ավտոճանապարհի բանուկ հատվածից

Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում խցանված վրացական ծանրաքաշ 3 մեքենաները «Մերձմոսկովյան»
ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով ժամը 11:00-ի դրությամբ դուրս են բերվել ավտոճանապարհի բանուկ հատվածից:

12:06 02.12.2014 | ԲՀԿ-ի և Արա Աբրահամյանի միջև խնդիրներ են առաջացե՞լ. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, որոշակի խնդիրներ են առաջացել «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ԲՀԿ առաջնորդի միջև:

12:00 02.12.2014 | Ապարանցիների «վոժդն» եմ. «Հրապարակ»

Արանքում էլ երգում էր «Ապարան, Ապարան ջան, իմ Ապարան» երգն ու հիշեցնում, որ ինքն ապարանցիների «վոժդն» է։ Ինչո՞վ է պայմանավորված բարձր տրամադրությունը։

11:54 02.12.2014 | Պատերազմի վերսկսումը կնշանակի ԼՂ կարգավորման գործընթացում ռուսական դիվանագիտության ամբողջական տապալում. «Առաջին լրատվական»

Ըստ նրա՝ փաստորեն ՀԱՊԿ-ը մի մեխանիկական միավորում է, որն իրենից ենթադրում է երկկողմ համաձայնագրեր ՀԱՊԿ անդամ առանձին երկրների և Ռուսաստանի միջև, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ը շատ տարօրինակ աշխարհագրություն ունի:

11:40 02.12.2014 | Սերժ Սարգսյանն օրենք է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը:

11:32 02.12.2014 | Բակո Սահակյանը կարևորում է ՄԻՊ ոլորտում Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը

Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1­-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ

11:24 02.12.2014 | Կադրային փոփոխություններ` դատախազությունում. «Փաստինֆո»

Օրերս աշխատանքից ազատվել է ՀՀ դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Լիանա Մարկոսյանը։

  • Page 1225 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1220
  • 1221
  • 1222
  • 1223
  • 1224
  • 1225
  • 1226
  • 1227
  • 1228
  • 1229
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը