
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուքը դադարել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝
ժամը 14:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Կոտայքի, Սևանի, Գավառի,
Մարտունու, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Գորիսի տարածաշրջանում՝ Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կմ-ում,
Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում բուքը դադարել
է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: