Նրբերշիկի՞ց. «ՀԺ»
                                    «Հայկական Ժամանակը» գրում է. «Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել։ Երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել էր 70-ի։ Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա։
Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ մանկապարտեզում սննդակարգի մեջ ներառված է եղել նաև նրբերշիկ։ Հենց դա էլ համարվում է թունավորման՝ դիզենտերիայի տարածման հավանական պատճառ»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    