Բաժիններ՝

Հարժիսից Շինուհայր հատվածում ճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝
ժամը 12:25-ի դրությամբ, Թալինի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու,
Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից )
տեղ- տեղ մերկասառույց է:

Գորիսի տարածաշրջանի Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կմ-ում՝ Հարժիսի
խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում, սաստիկ բուք է սկսվել,
անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը դժվարանցանելի է:

Բուք է սկսվել նաև Տավուշի տարածաշրջանի Բերդ – Ճամբարակ լեռնանցքում:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման ու մաքրման
աշխատանքներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս