«Աշտարակ-Կաթ» ընկերությունը տեղեկացնում է Ձեզ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները ընկերությանը կանգնեցրել են դժվար կացության առջև: Մասնավորապես, 2010-2014թթ. մթերվող կաթի, կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր հումք-նյութերի, փաթեթավորող նյութերի, էներգակիրների գները կտրուկ բարձրացել են, իսկ հումք-նյութերը կազմում են ընկերության արտադրանքի բացթողման գնի շուրջ 80%-ը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքի արդյունքներից և նշել, որ բոլոր միջոցառումներն ընթացել են սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Հայկ Գ.-ն:
Դեկտեմբերի 6-7-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, 8-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:
Համաձայն վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունն ընդհանուր նորագոյացությունների մեջ կազմել է 21%, իսկ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը 2001-2012 թվականներին անընդհատ աճել է` 47.1%-ից հասնելով մինչև` 64.3%-ի: Սա, իհարկե, ցավալի է:
«ԿԲ-ի առաջին ֆունկցիան հենց գների կարգավորումն է. ես չեմ տեսնում, որ ԿԲ-ն այս գործառույթներն իրականացնում է: Մյուս մարմինը՝ Ազգային վիճակագրական ծառայությունը, իհարկե, կարգավորելու պարտավորություն չունի, բայց տասնօրյա ինտերվալով մենք պետք է տեսնենք գների վիճակը, դինամիկան: Ես որքան նայում եմ, միշտ ուշացած տվյալներ եմ այնտեղ տեսնում, նորը չի լինում»:
Մշակույթի ոլորտում իրականացրած բարեգործական գործունեության համար՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Սառա Եսայանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ կատարված ծառայողական քննության նյութերը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957 թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում 40 օրական Նարինե Խաչատրյանի մահվան փաստով Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հերթական դեպքն է գրանցվել երեկ, Արարատի մարզում: Տանը վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը նոր կնոջ հետ միասին ծեծել է նախկին կնոջը՝ 38-ամյա Արփինեին՝ ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելով նրան:
«Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը օրինակ կարող է լինել ԱՊՀ մյուս երկրների համար: Բայց այսօր միայն ստվերի նվազեցման վրա եթե հույս դնենք, տնտեսական աճը մեծ չի լինի: Մենք պետք է աշխատենք տնտեսական աճի զարգացման վրա, պետք է անենք այնպես, որ ապահովվի տնտեսական ու որակական աճ, և դրա հիման վրա հարկեր հավաքենք: Տնտեսական աճը, որը կբերի աշխատատեղեր, ներդրումներ, նաև Հայաստան վերադարձ, Հայաստանում բիզնես անելու ցանկություն»
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տիկնոջ վրա հարձակվել են ՀՀ քաղաքացիներ Վ.Սեկոյանը և Ն.Մարությանը։
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում այրվում է տնակ:
Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Արթուրի մահը շատ ցավոտ էր… երբ կարդում էի այդ մասին, չէի հավատում, հիմա էլ չեմ հավատում: Արթուրը շատ հավասարակշռված, խելացի, գիտելիքներով հարուստ, միաժամանակ կատակասեր տղա էր, շատ շփվող էր, բարի, միշտ ժպտերես»,- պատմում է ընկերներից մեկը:
Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաներից այս պահին շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ 4 երեխա (2-ը` Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում, 2-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդնոցում։
Ֆիլմը մի հայ դարբնի պատմությունն է, ով Ցեղասպանության ընթացքում կորցնում է իր ընտանիքը, ինքն էլ` աքսորվում: Նրան հաջողվում է ողջ մնալ: Տարիներ անց իմանում է, որ իր աղջիկները ողջ են ու երկար ճանապարհ է անցնում նրանց գտնելու համար: Ֆիլմի պատմությունը սա է: Ուստի, երբ ասում եմ` ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, նկատի ունեմ որ ցեղասպանության մասին պատմելու համար պետք է առնվազն 12 ժամանոց փաստագրական ֆիլմ նկարահանել: Իմ ֆիլմում ցեղասպանության թեման ծառայում է որպես «Background»: Սակայն ֆիլմում արծարծվող թեման ակամա տանում է դեպի Ցեղասպանություն:
Նախախորհրդարանի զրուցակիցն է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, ով զուգահեռներ է անցկացնում պատերազմի տարիների և մեր օրերի միջև՝ շեշտելով, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակիներից կա ելք: «Այն, որ երկրում շուտափույթ փոփոխություններ են պետք, փաստ է, և այս հարցում խնդիր չունենք մեր ժողովրդին համոզելու: Բայց թե որքանո՞վ է դա հնարավոր, մենք […]
Ընկերության կարծիքով, Ռուսաստանյան շուկա հայ արտադրողների մուտքն իր հերթին առաջ կբերի որոշակի ռիսկեր՝ կապված թե՛ հայ արտադրողների կարողությունների, թե՛ ռուսական շուկայում հայրենական արտադրանքի նկատմամբ պահանջարկի առումով: Բացի այդ, ներկայիս աշխարհաքաղաքական և տնտեսական զարգացումների լույսի ներքո, նկատվում է ռուսական ռուբլու արժեզրկում՝ կարճաժամկետ վայրիվերումներով, որն ապագայի նկատմամբ անորոշությունների պատճառ կարող է հանդիսանալ:
Տեղի է ունեցել «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են հետագա անելիքներին, կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումները:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի ջութակահար, երաժիշտ մանկավարժ և հրատարակիչ Հենրիկ Սմբատյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 3-ին այցելել է Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակ և հանդիպել կառույցի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և մյուս պատասխանատուների հետ:
Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ամրագրված տարրերը կարող են հիմք ծառայել` հակամարտության արդար և տևական կարգավորմանը հասնելու համար:
Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անօթևանների կենտրոնի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Շատ խելոք, սովորող երեխա էր, հրաշալի ընտանիք ուներ, ծնողները շատ կրթված են, մշտական աշխատանք ունեն, եղբայրն էլ է մեզ մոտ սովորել: Արթուրից մեծ էր տարիքով»:
Ոստիկանությունը բացահայտել է վերջին շրջանում Գյումրի քաղաքում կատարված մի շարք ավազակային հարձակումներ: