
Էթիկայի հանձնաժողովը մերժեց վարույթ ընդունել Զարուհի Փոստանջյանի դիմումը. «Փաստինֆո»

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի դռնփակ նիստում մերժվեց վարույթ ընդունել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի նոյեմբերի19-ի դիմումը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին նիստից հետո հայտնեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը, մերժման մասին որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ որոշել ԱԺ կանոնակարգ-օրենքին և այլ օրենքներին խորհրդարանի մշտական հանձնաժողովի որոշումների համապատասխանության հարցը:
Բացի այդ էլ, մշտական հանձնաժողովի կոլեգիալ որոշման քննարման խնդիր էր, ինչը ևս Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում չէ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: