
Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրի նոր տերը Միհրան Պողոսյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, իհարկե, ոչ ուղիղ իր անունով, գնել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը:
ԴԱՀԿ մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը, իհարկե, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լուրը հերքեց՝ ասելով, թե այն իրականությանը չի համապատասխանում: Սակայն, հաշվի առնելով 38-ամյա Միհրան Պողոսյանի շռնդալից կարիերան և միլիոնավոր դոլարների հասնող կարողությունը, նման լուրերն ամենևին էլ զարմանալի չեն: Եթե Միհրան Պողոսյանը 36 տարեկանում հասցրեց դառնալ արդարադատության գեներալ-մայոր, պետական հաստատություններում աշխատելով՝ դարձավ միլիոնատեր, ինչու պետք է հյուրանոցային համալիր չգնի:
Նա 2000-ից մինչև 2007-ը եղել է սկզբում ՀՀ ԱԱԾ-ի, այնուհետև ԼՂՀ ԱԱԾ-ի օպեր-լիազոր։ 2007-ին դարձել է ԴԱՀԿ պետի տեղակալ, 2008-ից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն է»։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։