04 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:29 03.12.2014 | Թուրքիայի խորհրդարանը կթաքցնի ճշմարտությունը, եթե խափանի Ցեղասպանության օրինագիծը

Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:

20:13 03.12.2014 | Արտառոց դեպք՝ Ռոբերտ Ամիրխանյանի համերգի ժամանակ (տեսանյութ)

Համերգի ժամանակ մի արտառոց դեպք է գրանցվել. կին հանդիսատեսներից մեկը համերգին գնացել է գործելու շյուղերով և թելերով և ամբողջ համերգի ժամանակ զբաղվել է այդ գործով: Դեպքը տարածել է YouTube-ի օգտագեր Աստղ Մելքոնյանը:

20:10 03.12.2014 | Այս աղջնակին իրոք օգնել է պետք (լուսանկար)

Երեք օր է այս աղջնակի՝ մանկատանը մեծացած 16-ամյա եղբորը, չենք կարողանում բացատրել, որ չի կարելի բռնություն կիրառել երեխայի նկատմամբ:

19:48 03.12.2014 | «Անշուշտ, սա տոն չէ, և պետք չէ իրար շնորհավորել». Մարիաննա Չալիկյան

Մ. Չալիկյանը շեշտեց, որ պետք չէ հաշմանդամություն ասելով միայն հենաշարժողական խնդիրները նկատի առնել և խոսել միայն այն մասին, որ թեքահարթակներ կառուցված չեն, տրանսպորտը մատչելի չէ և այլն. «Մենք պետք է հաշվի առնենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մոտ 196 հազար է, որի մեջ ներառվում են տարբեր խմբեր և դրանց լուծման եղանակներ:

19:30 03.12.2014 | «Պետությունը, որը չի խոսում իր քաղաքացու հետ, ուրեմն՝ մեռել է կամ չի էլ եղել»

Սովորաբար յուրաքանչյուր պետություն խնդիր ունի իր ժողովրդի հետ զրուցելու: Այսինքն՝ ասելու իր ժողովրդին բարոյական այն վարքականոնները, որոնք պետք է տվյալ երկրում ընդունելի լինեն:

19:12 03.12.2014 | Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանն ընդառաջ գործարարներին ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարարներին ներկայացրել է եկող տարվանից գործողության մեջ մտնող նոր ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Փոխնախարարը հայտնել է, որ մշակվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակը Հայաստանի առանձնահատկություններից ելնելով ԵՏՄ անդամակցությունից բխող իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվել նաև «Ավելացված արժեքի հարկի» և «Ակցիզային հարկի» մասին օրենքներում` կապված հարկային հայտարարագրման ինստիտուտի ներդրման հետ:

19:10 03.12.2014 | Գրպանահատություն երթուղային տաքսիում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:

18:48 03.12.2014 | Պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստան-Թուրքիա դաշինքին պետք է շատ զգույշ վերաբերվել. Սարգիս Ասատրյան

Հարցին՝ Ռուսաստանն իր կշիռն ավելացնելով Թուրքիայում կարո՞ղ է հետագայում փորձի իր ազդեցությունն ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման գործում, նա պատասխանեց. «Պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստան-Թուրքիա դաշինքին պետք է շատ զգույշ վերաբերվել: Մենք պետք է շատ ուշադիր լինենք և վարենք ճկուն դիվանագիտություն: Իհարկե, ռուս-թուրքական մերձեցումը կբերի նրան, որ Ռուսաստանը փորձի հանդես գալ, որպես միջնորդ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև: Բայց այնպես էլ չէ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ամեն ինչ հարթ է»:

18:30 03.12.2014 | Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, ձյուն

Դեկտեմբերի 4-6-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

18:27 03.12.2014 | Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն:

18:10 03.12.2014 | Ոստիկանությունը զգուշացնում է՝ ձմեռ է

Մայրաքաղաքում տեղաց առաջին ձյունը, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում վարորդներից:

17:50 03.12.2014 | Վանաձորի դպրոցի դանակահարությունը` քրոջ պատիվը պահելու արդյունք. «Փաստինֆո»

Երեկ Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ տեղի ունեցած դանակահարության ընթացքում իրականում ոչ թե մեկ, այլ երկու անչափահաս է դանակահարվել:

17:39 03.12.2014 | Բացահայտվել են Վանաձորի թիվ 24 դպրոցում երկու դպրոցականների դանակահարության մանրամասները. Կասկածյալը ձերբակալվել է

Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված հանցագործության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

17:21 03.12.2014 | Արևմուտքը, հարկ եղած դեպքում, միշտ էլ փորձում է որոշակիորեն քննադատել Ադրբեջանին. ադրբեջանագետ

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել պահպանել մարդու հիմնարար իրավունքները: Փսակին այդ կերպ է մեկնաբանել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Թուրհան Քերիմովին ձերբակալելը: Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին հիշեցրել է նրա դատաիրավական համակարգի թերությունների ու ռասայական խտրականության մասին: 168.am-ի հարցին՝  նման դեպքերը կարծես հաճախակի են դառնում, արդյոք լարվա՞ծ են Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները, ադրբեջանագետ Սարգիս […]

17:10 03.12.2014 | Բագրատաշենում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 2-ին, ժամը 14.50-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Դավիթ Պ.-ին:

17:04 03.12.2014 | «Նախախորհրդարանը» անհրաժեշտության դեպքում կդիմի զինված պայքարի. news.am

«Նախախորհրդարանը» չնայած որդեգրել է խաղաղ պայքարի ճանապարհը, սակայն իշխանության կողմից շարունակական ուժային մեթոդների կիրառման դեպքում կանցնի զինված պայքարի։

16:10 03.12.2014 | Վանաձորի դպրոցում դանակահարել են 17-ամյա երկու երիտասարդների. նոր մանրամասներ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.05-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի մի դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել 1997 թ. ծնված Տիգրան Գ.-ն:

16:06 03.12.2014 | «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի» շենքի տանիքը վնասվել է

Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի» տանիքի թիթեղները քամու հետևանքով պոկվել են և ընկել են շենքի բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

15:53 03.12.2014 | Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
03-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից )
տեղ-տեղ մերկասառույց է:

15:20 03.12.2014 | Ուսխորհուրդները մտնում են լրատվական դաշտ

Եվս 100 տնտեսագիտական նյութ կհարստացնի հայատառ Վիքիպեդիան։ Նախաձեռնությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն է։ Այդ հոդվածները, ինչպես նաև Առաջին ուսանողական ալիքն ու ուսանողական խորհրդի նոր կայքը (asue-sc.am) դեկտեմբերի 3-ին ներկայացվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ներկաները դիտեցին Առաջին ուսանողական ալիքի առաջին թողարկումը։ Նշենք, որ Առաջին ուսանողական ալիքը գործում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

15:18 03.12.2014 | Ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական նիստում, որպես վկա ցուցմունք է տվել Հ. Ինջիղուլյանը

Ջուր բերելու նպատակով, նա դուրս էր եկել դիրքից և հայտնվել ադրբեջանական ընտանիքում, որի մատնությամբ էլ նրան ձերբակալել ու ծեծել են 2 ազերի զինվորական : Վկայի պատմածով, իրեն Բաքվում բանտարկել են ռազմական գաղութում, որտեղ իրեն պահել են առանձին խցիկում ր պարբերաբար ծեծել ու նվաստացրել։

15:17 03.12.2014 | Բաց նամակ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին. «Համազգային այս աղետը պետք է խելամտորեն կանխել»

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրված նամակի վերաբերյալ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների արձագանքը:

14:37 03.12.2014 | «Գնա գործիդ, դոլարի գինը բանկիրներին հարցրու». Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում լրագրողները փորձեցին դրամի արժեզրկման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ պատգամավոր, գեներալ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից: Սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով այդ հարցով դիմել «բանկիրներին»:

14:32 03.12.2014 | Վանաձորի դպրոցի բակում դանակահարված տղային տեղափոխել են Երևան. Վիճակը ծանր է. news.am

Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանը Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

13:00 03.12.2014 | Ինքնասպանության փորձ Նուբարաշենի հոգեբուժարանում. «Փաստինֆո»

Երեկ ինքնասպանության փորձ է գրանցվել Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում. խարդախության մեջ մեղադրվող կալանավորը հոգեբուժարանի խցերից մեկում փորձել է կախվել սավանի միջոցով:

12:47 03.12.2014 | Ուորլիքը ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին. «Արմենպրես»

«Մենք քննարկել ենք նոյեմբերի 12-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված լարվածությունը նվազեցնելու կարեւորությունը եւ հակամարտության տեւական կարգավորման ուղղությամբ բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»:

12:40 03.12.2014 | «Ներեք մեզ, տղե՛րք: Մենք արժանի չեղանք Ձեր զոհաբերությանը, մենք մնացինք ստրուկ». Անահիտ Բախշյան

Մովսես ջան, մեր ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ծնունդդ շնորհավոր: Փառք քո ծնողներին, Ռուզանին, Գոհարին և ողջ ընտանիքիդ, սիրելիս: Կարծես ճակատագրի հեգնանք լինի, որ 2014թ. քո ծննդյան օրը հայոց խորհրդարանը քննարկում է մեր անկախությունը,մեր պետական լեզուն ու դրամը էլի ռուսին հանձնելու մասին պայմանագիրը:

12:38 03.12.2014 | Վրացական խցանված մեքենաները դուրս են բերվել ճանապարհի բանուկ հատվածից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Աշոցք-Գյումրի
ավտոճանապարհի Քեթիի լեռնանցքում անվադողերի մաշվածության պատճառով խցանված վրացական ծանրաքաշ 4 մեքենաները դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով դուրս են բերվել ճանապարհի բանուկ հատվածից:

12:30 03.12.2014 | Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի

«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանին։

12:04 03.12.2014 | «Պատերազմի հետևանքները հայտնի են. դա այսօրվա փաստացի իրավիճակն է». Աշոտ Ղուլյան

Առանց չափազանցության կարելի է ասել, որ բացառիկ են մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերները. գտնվելով Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ենթարկվելու մշտական վտանգի տակ, հաղթահարելով շրջափակման հետեւանքով առկա դժվարությունները՝ մենք, այնուամենայնիվ, քաղաքական կամք ենք ցուցաբերել եւ վերափոխել պետական կառավարման համակարգը։

  • Page 1223 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1218
  • 1219
  • 1220
  • 1221
  • 1222
  • 1223
  • 1224
  • 1225
  • 1226
  • 1227
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը