
Ադրբեջանի գործողություններին հայկական կողմը պետք է շեշտակի պատասխանի. Կոմանդոս. news.am

Ադրբեջանը երբեք չի հանգստանալու եւ միշտ լարվածություն է պահելու սահմանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:
Նա նշեց, որ ըստ լրատվամիջոցների՝ Ալիեւի վիճակն էլ այնքան լավ չէ, նա կարող է ամեն րոպե հեռանալ, մնում է իր տեղում Ռուսաստանի միջոցով եւ այժմ խնդիր ունի ցույց տալու, որ գործ է անում:
Կոմանդոսը նշեց, որ ադրբեջանական կողմի ցանկացած դիվերսիոն փորձի հայկական կողմը պետք է շեշտակի պատասխանի: «Լարվածությունը միշտ էլ կլինի, մենք պետք է միշտ պատրաստ լինենք, պարբերաբար հարված հասցնենք նրանց, որ իրենք հասկանան, որ մենք պատրաստ ենք բոլոր այն պրովոկացիաններին, ինչ իրենք անում են»,-ասաց Կոմանդոսը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: