Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 142 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով չնախատեսված տեղերում աղբը թափողներին հայտնաբերելու և երևույթն առհասարակ բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասն իրազեկել հանրությանը:
«Ես վարորդ չեմ ունեցել, ես եմ միշտ վարել մեքենան եւ օգնականներ չեմ ունեցել»։ Աստծո պատիժը նրանց գլխին, ովքեր զրպարտում են Առաքել Մովսիսյանին եւ փողով գրում նրա դեմ։ «Ես խնդիր չունեմ էս երկրում, բացի ժողովրդավարությունից»։
Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Կապանի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Կարապետյանի հետ, սակայն վերջինս ասել է, թե առողջական խնդիր ունի եւ այդ պատճառով է ձեռքը բռնած մարզպետի աշխատասենյակից դուրս եկել
Դեկտեմբերի 16-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 17-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Արտահերթ նիստի անհրաժեշտություն կարող էր լինել, եթե քաղաքական ուժերը, կամ մեծամասնությունը և ընդդիմությունը երևույթի նկատմամբ ունենային քաղաքական խիստ տարբեր մոտեցումներ, եթե մենք ունենայինք գործադիրի կողմից իր պարտականությունները չկատարելու, կոծկելու կամ այլ մոտեցումներ, բայց երբ այդ բոլորը չկա, ապա արտահերթ նիստի անհրաժեշտությունը ինչո՞ւմն է՝ պարզապես թեման հնչեցնելո՞ւ, ուռճացնելո՞ւ, դրա շուրջ երկարաշունչ խոսելո՞ւ, պատգամավորները ոչ ոստիկան են, ոչ դատախազ, հարցը իրավական դաշտում է, հստակ աշխատանքները կատարվում են:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Եղիշ Ա.-ն:
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քաղաքացի Ա.Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ։
Երբ Հայաստանում օրը ցերեկով ծեծում են հաղթանակած բանակի, հաղթանակած ժողովրդի զինվորին, սա մեծագույն ողբերգություն է: Այն, ինչ տեղի է ունեցել, ՍԴՀԿ-ն միանշանակ դատապարտում է: Իսկապես անհրաժեշտ է, որպեսզի նման դեպքերը բացահայտվեն ու պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Հաղթանակած ազատամարտիկը մեր երկրում ուղղակի իրավունք չունի հանդիպել նման ոտնձգություններ: Բայց, ցավոք, սա է մեր այսօրվա իրականությունը: Ընդհանրապես, բոլոր կասկածները փարատելու համար պետք է թափանցիկ գործընթաց:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Իհարկե, մենք ի սկզբանե ասել ենք ու նորից ենք կրկնում՝ մանրամասների խնդիր չկար, ինձ թվում էր՝ դա պատահական արկածախնդիրների գործ է: Ինձ կաշկանդում էին մեր այն ընկերական հարաբերությունները, որի պատճառով ես այդ հրավերն ընդունել էի՝ իսկ ես որպես ընկեր էի հրավիրված, Մանվելն էլ ինձ հետ:
Գարնանը «վիտամինցի» Տիգրանի եւ Սեդայի գեղեցիկ ընտանիքը համալրվեց եւս մեկ անդամով:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.25-ին, 1978 թ. ծնված Սասուն Մ.-ից ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին իր բնակարանից փորձել է գողություն կատարել:
Հանցագործության դեմ պայքարը որպես մասնագիտություն ընտրած ուսանողն ինքն էր ներքաշվել հանցավորության մեջ:
«Այս կերպ մարդկանց փորձում են ահաբեկել։ Եթե հնարավոր է հարձակվել Արամ Մանուկյանի վրա, ով պետության հիմքերում է կանգնած, ինչի՞ հնարավոր չէ հարձակվել սովորական քաղաքացիների վրա»:
2014թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 21:10-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բազմահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բաց պատշգամբում հայտնաբերվել է նույն շենքի 29-ամյա բնակչուհու դիակը՝ վզակալով կախված վիճակում:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
«Դուք աղավաղում եք իմ ասածները: Կվիրավորեմ բոլորիդ: Հիմա արդեն պետք է ձեր հարցերին գրավոր պատասխանեմ: Այդ էլ հարց է, կարող է նաև չպատասխանեմ: Դուք սխալ եզրակացություններ եք անում»
Դեկտեմբերի 14-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, գիշերային շրջագայություն կատարելիս, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Նվեր Դ.-ին, որի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի խմիչք և սննդամթերք:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ:
Երկու ուսանող աղջիկ որոշում են բնակարան վարձել: Գտնելով էժան վարձավճարով բնակարան և անշարժ գույքի գործակալի հետ համաձայնության գալով՝ վճարում են 1 տարվա վարձավճարը:
Կենտրոնական բանկը՝ որպես շուկայի մասնակից, մեր հարթակում նույն ստատուսն ունի, ինչ մնացած բանկերը, պարզապես այն խոշոր և կարևոր խաղացող է արժույթի շուկայում։ Իհարկե, մեզ համար կարևոր է, որ Կենտրոնական բանկը բորսայում գործարքներ իրականացնի, սակայն թե ինչո՞ւ է բանկը որոշել հիմա իր միջոցներով իրականացնել դոլարի վաճառք, չգիտեմ և չեմ էլ հարցրել։
«Ֆինանսական բուրգի» գործը տուժողներից Արտակ Գալստյանն է սարքել՝ կատարելով Վանո Սիրադեղյանի պատվերը:
«Ուզում են վախի մթնոլորտ տարածել, էդ գործընթացն է ընթանում հանրապետությունում»: Նա վստահեցրել է, որ հարձակման ենթարկված ազատամարտիկների կողմից նախագահի հասցեին ոչ մի վատ արտահայտություն չի հնչել, ու ժողովուրդը տեղյակ չէ, դրա համար տանում են դեպի նախագահ: Նա ասել է՝ չի կարծում, որ նախագահը կատարվածի հետ կապ ունի:
Մոսկվայում թաքնվել չհաջողվեց. ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում՝ եկավ անխուսափելի հատուցման ժամը:
«Ես շատ եմ սիրում հղի լինել։ Ցանկանում եմ ասել, որ իմ մարմինն այդ շրջանում ինձ շատ դուր է գալիս։ Կարծում եմ, որ հղի կինը շատ գեղեցիկ տեսք ունի»
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը նոր խմբագրմամբ, համաձայն որի դեղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն, ուժի մեջ է ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից։ ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը դեմ չէր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում էր դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Նախարարությունը, լինելով բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովելու երաշխավորը, շահագրգիռ է, որ շուկան զերծ մնա կեղծ և չգրանցված դեղերից։
Air Armenia ավիաընկերությունում սպասվում են լուրջ փոփոխություններ, ավիապարկի համալրում և նոր չվերթեր: Air Armenia ավիաընկերությունում սպասվում են լուրջ փոփոխություններ: Գլխավոր սեփականատերերը փոխվել է, և հանրությանը կներկայանան առաջիկա օրերին:
Նոր մեթոդը չի ենթադրում որևէ բարդություն, ինչպես օրինակ էրեկցիայի խանգարումները կամ դժվարացած միզարձակումը: Վիրահատությունը տևում է ընդամենը 10 րոպե և վտանգավոր չէ արնահոսության ու այտուցների տեսակետից, ինչպես որ հաճախ պատահում է շագանակագեղձի հյուսվածքների հեռացումից հետո: