Բաժիններ՝

2014-ի տպավորիչ հարսանիքները (լուսանկարներ)

Անցնող Ձիու տարին երջանկություն պարգևեց հայտնի շատ հարսնացուների: Տարին հարսանեկան տրամադրությամբ սկսեց սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանը: Նա և ընտրյալը՝ Վրեժը, ամուսնացան հենց Ամանորի գիշերը: Զույգը հարսանիք չկազմակերպեց, փոխարենը՝ ամուսնությունը գրանցեց զագսում:

548ac247bd43b_medium
Տարվա ընթացքում ոչ մեծ հարսանիքով ամուսնացավ դերասանուհի Լիլի Միքայելյանը: Պսակադրության բացառիկ մանրամասները ESem.am-ին վստահած զույգը եկեղեցու բակում փոքրիկ հավաքույթ կազմակերպեց, որից հետո մեկնեց հանգստի:

548ac24da67b3_medium
Հայտնի շատ հարսնացուների գեղեցկացնող ոճաբան, վարսահարդար Անի Ավդալյանը ևս լքեց հարսնացուների ցանկը: Ֆինանսիստ Լևոն Ավետիսյանի կինը դարձած Անին ամուսնացավ հենց իր ծննդյան օրը:

548ac24f62e94_medium
Ձիու տարում իրենց հարաբերություններն օրինականացրին դերասանուհի Արմինե Պողոսյանն ու գործարար Խաչիկ Թիթիզյանը: Արմինեն հարսանիքի ժամանակ չի նստել, անընդհատ պարել, ուրախացել է, ինչպես նաև անակնկալ է մատուցել ամուսնուն՝ նրա համար երգելով «Կուզես լինիմ» երգը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս