Կրծքի քաղցկեղի բուժում. Հիվանդության փուլերը, բուժման մեթոդներ
Հայտնի է, որ ուռուցքի չափսը զգալիորեն ազդում է բուժման արդյունքի վրա: Ուռուցքի մեծացման հետևանք կարող է դառնալ լիմֆատիկ հանգույցների ախտահարման հնարավորությունը, որը բերում է այլ օրգաններում մետաստազների առաջացման:
Ցավոք, բուժման են դիմում հիմնականում ավելի ուշ փուլում գտնվող հիվանդներ: Այդուհանդերձ Քաղցկեղի կենսաբանության կենտրոնի բժիշկները պատրաստ են օգնել հիվանդներին նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում:
Վաղ/նախնական փուլ
0 փուլ. Չկա հարևան հյուսվածքների ախտահարում (ծորանների կարցենոմա/ոչ ինվազիվ քաղցկեղ)
I փուլ. այս էտապում կրծքի քաղցկեղը սահմանապակվում է ինքն իրենով (ինվազիվ քաղցկեղ). Չարորակ ուռուցքի չափսը չի գերազանցում երկու սանտիմետրը:
Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը` հայտնաբերված վաղ շրջանում, մեծամասամ դրական արդյունք է տալիս:
Ավելի ուշ շրջան
II փուլ. չարորակ ուռուցքը սկսում է տարածվել լիմֆատիկ հանգույցների վրա: Ուռուցքի չափսերը կազմում են երկուսից մինչև հինգ սանտիմետր:
III փուլ. քաղցկեղն ախտահարում է լիմֆատիկ հանգույցները
Վերջին փուլ (մետաստազ).
IV փուլ. քաղցկեղային ուռուցք, որը տարածվում է այլ օրգանների վրա մետաստազի տեսքով
Բուժման մեթոդներ
Վիրահատական միջամտություն
• Վիրահատություն, որի ժամանակ պահպանվում է կուրծքը` հեռացվում է ուռուցքը շրջակա առողջ հյուսվածքի հետ միասին, որից հետո պարտադիր արվում է ճառագայթային թերապիա
• Վիրահատություն, որի ժամանակ հեռացվում է նաև «պահակային» ավշային հանգույցները: Այս գործընթացի ժամանակ, մինչև վիրահատական միջամտությունը, ներարկվում է կոնտրաստային նյութ ուռուցքի շրջակա միջավայր: Նյութը ներթափանցում է արյան մեջ և հասնում «պահակային» ավշային հանգույցներ:
Զոնդի օգնությամբ, որը կարող է չափել նույնիսկ չնչին ռադիոակտիվ ճառագայթումը, տարբերակվում է ավշային հանգույցների տեղակայումը, և արվում է նրանց տեսակավորված հեռացում, իսկ մնացած ավշային հանգույցները մնում են:
Հերացված ավշային հանգույցները ուղարկվում են հյուսվածքաբանական հետազոտության: Եթե հյուսվածքներում չեն գտնվում քաղցկեղային բջիջներ, կարելի է համարել, որ թևատակի շրջանում նմացած ավշային հանգույցները նույնպես համարվում են մաքուր: Հետևաբար, մնացած հանգույցների հեռացման կարիք չկա:
• Վիրահատություն, որի ժամանակ հեռացվում է ամբողջ կուրծքը, ողջ կառուցվածքով` ամբողջությամբ հեռացվում է կրծքագեղձը, վրայի կաշին և պտուկը, ինչպես նաև ախտահարված լիմֆատիկ հանգույցները: Այդուհանդերձ պահպանվում է կրծքավանդակի մկանը, որը հնարավորություն է տալիս խցուկի վերականգնում իմպլանտացիայի միջոցով կամ պլաստիկ վիրահատություն սեփական օրգանիզմի հյուսվածքներով:
Ճառագայթային թերապիա և քիմիոթերապիա. նրանց համադրությունը
• Ճառագայթային թերապիա.
Գործածվում է իոնացնող ճառագայթ, որը ոչնչացնում է ուռուցքի բջիջների քիմիական կառուցվածքը, բերում է ԴՆԹ բջիջների անուղղելի փոփոխությունների և թույլ չի տալիս այդ բջիջբերին բազմանալ, այդ կերպ կանգնեցնելով: Բուժումն իրականացվում է վիրահատական միջամտությունից հետո ռեցեդիվը կանխելու նպատակով կամ հիվանդության կրկնվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Ճառագայթային թերապիան կիրառվում է նաև որպես անկախ մեթոդ կամ պլանային բուժման դեպքում:
Սովորաբար, ճառագայթումն անց է կացվում դիստանցիոն/ հեռակա (հեռավորության վրա ախտահարված օրգանից), բայց գոյություն ունեն բրոնխիթերապիայի մեթոդներ ևս (երբ ճառագայթի աղբյուրը տեղակայվում է ախտահարված օրգանի մեջ և տեղի է ունենում դոզավորված ճառագայթում, այդուհանդերձ առողջ հյուսվածքները ստանում են ճառագայթային նվազագույն ճնշում): Ճառագայթային թերապիան անցկացվում է բացառապես խիստ ցուցումներով և միայն հատուկ մշակված սխեմայով:
• Քիմիոթերապիա.
Գործածվում է ինչպես նախավիրահատական շրջանում, (ուռուցքի չափսերը փոքրեցնոլու նպատակով), այնպես էլ վիրահատությունից հետո, ռեցեդիվը կանխելու նպատակով: Գործածվող քիմիական նյութերը հետևանքներ են թողնում ողջ օրգանիզմի վրա, քանզի ներարկվում է անմիջապես արյան մեջ:
Ներթափանցելով արյան հոսք, նրանք տարածվում են ամբողջ օրգանիզմի մեջ` վերացնելով քաղցկեղային բջիջները (այդ թվում նաև մետաստազային օջախներ): Սակայն ազդելով բոլոր արագ աճող և արագ բազմացող բջիջների վրա (այդպիսին են հանդիսանում ուռուցքի բջիջները), քիմիական դեղամիջոցները կողմնակի ազդեցություն են ունենում ստամոքս-աղիքային տրակտի առողջ բջիջների, մազիկավոր ֆոլիկուլների և արյան վրա:
Քաղցկեղային բջիջների մոտ որոշակի քիմիական դեղամիջոցների հանդեպ արագ ի հայտ է գալիս դիմադրողականություն: Այդ իսկ պատճառով հաճախ նշանակվում է նրանց համակցությունը: