09 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

14:30 07.04.2015 | Հայկոն Մանկավարժական համալսարանում կատարեց Արմեն Աշոտյանի երգը

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Մայրության և գեղեցկության տոնի» առթիվ պարգևներ է հանձնել մասնագիտական կրթության ոլորտի կին մասնագետներին: Շնորհավորելով բոլոր կանանց տոնի առթիվ` նախարարը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի «ամենագեղեցիկ» ոլորտներից մեկն է` հաշվի առնելով, թե ինչ մեծ քանակությամբ և դերակատարությամբ կանայք և աղջիկներ են աշխատում այնտեղ:

14:12 07.04.2015 | 18-ամյա աղջիկը կանխել է քեռու ինքնասպանությունը. «Փաստինֆո»

Մորեղբորը կախված վիճակում հայտնաբերելով՝ 18-ամյա աղջիկը կտրել է պարանը:

14:09 07.04.2015 | Ժիրայր Սէֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ձերբակալվեցին. ՔԿ

Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

13:31 07.04.2015 | «Քաղաքական հետապնդումներ են իրականացվում Հիմնադիր Խորհրդարանի անդամների նկատմամբ». ՀՔԱՎ

Խուզարկությունների, բերման ենթարկումների և ձերբակալությունների ժամանակ չեն ապահովվել Հիմնադիր Խորհրդարանի անդամների տարրական իրավունքները, մասնավորապես փաստաբան ունենալու իրավունքը: Խուզարկությունները և բերման ենթարկումները ուղղեկցվել են ուժի ակնհայտ ցուցադրմամբ:

13:07 07.04.2015 | Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով սպանվել է 43-ամյա ավագ ենթասպան. հարուցվել է քրեական գործ

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:

12:56 07.04.2015 | ՀԽ Գյումրու պատասխանատուի տան կտուրից հայտնաբերել են նռնակ. aravot.am

Այսօր առավոտյան ժամը 7-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցներ խուզարկել են Հիմնադիր խորհրդարանի Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանի բնակարանը՝ պատճառաբանելով, որ տեղեկություն են ստացել այն մասին, թե վերջինս զենք է պահում: Խուզարկության արդյունքում նրան տան կտուրից հայտնաբերել են նռնակ, սակայն Արամ Հակոբյանի մերձավորների ասելով՝ կտուրը բաց է եւ ցանկացած մեկը ցանկացած պահի ինչ ուզի՝ այնտեղ կտեղադրի:

12:30 07.04.2015 | «Զենք չգտան, բայց մի բան կմոգոնեն Ժիրայրին միչև Ապրիլի 24-ը կպահեն». Նանոր Սէֆիլյան. 1in.am

Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, 1in.am-ի հետ զրույցում ասել է. «Զենք չգտան, բայց մի բան կմոգոնեն Ժիրայրին միչև Ապրիլի 24-ը կպահեն»:

12:30 07.04.2015 | Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը. ՔԿ

2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։

12:22 07.04.2015 |  1000 դոլար տուգանք` Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ լուսանկարվելու համար. yerkir.am

Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ ժամանել են Հայաստան և հյուրընկալվել «Մարիոթ» հյուրանոցում:

12:12 07.04.2015 | Գյումրիում ապրող ընտանիքը պնդում է, որ իրենք Քարդաշյանների հեռավոր ազգականն են. news.am

«Հայրս ասում էր, որ եղբայրներ ունի, բայց ես նրանց չեմ հիշում: Պապիկիս եղբայրների մասին էլ եմ լսել, նրանք շատ եղբայրներ են եղել, բայց սպանվել են թուրքերի ձեռքով: Տարիների ընթացքում Քարտաշյանները սփռվել են աշխարհով մեկ»:

11:58 07.04.2015 | Բերման է ենթարկվել Վարուժան Ավետիսյանը

Բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը:

11:23 07.04.2015 | «ATV» հեռուստաընկերության լրագրողը վրաերթի է ենթարկվել. «Փաստինֆո»

Երեկ «ATV» հեռուստաընկերության լրագրող՝ Հասմիկ Թագակչյանը Եղվարդի խճուղու թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկվել:

11:19 07.04.2015 | Կարգին Հայկոյի պատասխանը Միքայել Պողոսյանին

«Սուպեր Մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսությամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին:

11:06 07.04.2015 | Գորիս-Կապան ճանապարհի երթևեկությունը 30 րոպեով կդադարեցվի

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ:

11:05 07.04.2015 | Նարիշկինին հայաստանյան այցելության ժամանակ «նեղացրել» են. «Հրապարակ»

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին հայաստանյան այցելության ժամանակ «նեղացրել» են: Նրա այցի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման երկրորդ մասին Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չի մասնակցել:

11:00 07.04.2015 | Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, գները էականորեն բարձրացել են. «ՀԺ»

Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, և հյուրանոցային համարների գները էականորեն բարձրացել են: Նշենք՝ սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ բազմաթիվ օտարերկրացիներ կայցելեն Երևան:

10:50 07.04.2015 | ՀՀԿ վիրավորված տիկնայք որոշել են դատի տալ իրենց «անբարոյականի» պիտակ կպցնողներին. «Հրապարակ»

Հիմա ՀՀԿ կանայք՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, ոչ միայն «թուրքին», այլև ողջ հանրությանը ցնցեցին: ՀՀԿ կանանց հրճվալից լուսանկարների տակ տեղադրված անպարկեշտ պիտակավորումները ցույց տվեցին, որ մարդկանց զայրույթին չափ ու սահման չկա:

10:45 07.04.2015 | Ինչո՞ւ է Ծառուկյանը խուսափում «քաղաքականություն» բառից. «Ժողովուրդ»

Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է եւ թույլ չի տալիս շարունակել:

10:44 07.04.2015 | Բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանի եղբորը

Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ րոպեներ առաջ բերման են ենթարկել Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սէֆիլյանին (Ժիրայր Սէֆիլյանի եղբայր)։

10:41 07.04.2015 | Բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին

Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ րոպեներ առաջ բերման են ենթարկել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

10:40 07.04.2015 | Մասնավոր գերեզմանատների բիզնեսը՝ Թոխմախի Մհերի հսկողության ներքո. «ՀԺ»

Այսօր մեկնարկող Աժ քառօրյա նիստում հնարավոր է քննարկվի և ընդունվի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

10:35 07.04.2015 | «Բոդոլը» հայց է ներկայացրել հանգուցյալ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ. «Ժողովուրդ»

Պարզվում է՝ դեռևս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է:

10:28 07.04.2015 | Գորիսի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը իրեն հետապնդող մեքենայի մեջ տեսել է Սուրիկ Խաչատրյանի որդուն. «Ժողովուրդ»

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ ինքը ոստիկանությունում հաղորդում է տվել հանցագործության մասին, ավելի կոնկրետ` որ իրեն սպառնացել են մորթել:

10:24 07.04.2015 | «Կանխվել է անկարգությունների կազմակերպումը». ՔԿ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

10:22 07.04.2015 | Ահազանգ. «Իրավապահները» խուզարկում են ՀԽ շենքը

Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք:

10:18 07.04.2015 | Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Առողջ, կիրթ և հայրենասեր սերնդի դաստիարակությունն առաջին հերթին և արդարացիորեն գնահատվում է որպես հայ մայրերի արժանիք և սխրանք: Այդ սխրանքի վկան էինք մենք 100 տարի առաջ, երբ հայ մայրերը աքսորի ճանապարհին, անապատի ավազների վրա գրելով, մաշտոցյան այբուբեն էին ուսուցանում իրենց զավակներին՝ հավատալով իրենց և մեր փրկությանն ու վերապրումին:

10:09 07.04.2015 | Ձերբակալվել է ազատամարտիկ Պավել Մանուկյանը. ՀԽ

Այսօր առավոտյան ձերբակալել են ՀԽ պատգամավոր ազատամարտիկ Պավել Մանուկյանին և այս պահին խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները։

23:31 06.04.2015 | Սերժ Սարգսյանը դիտել է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված «Սիրո Կամուրջ» երաժշտական ներկայացումը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դիտել են Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված «Սիրո Կամուրջ» երաժշտական ներկայացումը:

23:10 06.04.2015 | Հայտնաբերվել են հետախուզվողներ՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 08.30-ին, Արտաշատի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1994 թ ծնված Տիգրան Բ.-ն

22:48 06.04.2015 | Հայ միգրանտների հոսքը Ռուսաստան չի նվազել․ փաստաբան

Հայ միգրանտների խնդիրներով փաստաբանի տվյալներով՝ Ռուսաստանի միգրացիոն «սև ցուցակում» հայտնված հայաստանցիների թիվը 170 հազար է:

  • Page 1042 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1037
  • 1038
  • 1039
  • 1040
  • 1041
  • 1042
  • 1043
  • 1044
  • 1045
  • 1046
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը