Հայ միգրանտների հոսքը Ռուսաստան չի նվազել․ փաստաբան
Ռուսաստանցի փաստաբան, Փաստաբանների հայ-ռուսական միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը, ով զբաղվում է հայ միգրանտների խնդիրներով, «Ազատության» հետ զրույցում նշում է, որ չնայած ճգնաժամին՝ հայ միգրանտների հոսքը Ռուսաստան չի նվազել:
Կիրակոսյանի խոսքով, 2015 թվականի 4 ամիսների տվյալներով, Հայաստանից դուրս է եկել 2 միլիոն 776 հազար մարդ, հետ է վերադարձել 2 միլիոն 734 հազարը, բացասական սալդոն 40 հազար է:
Անդրադառնալով տարիներ շարունակ Ռուսաստանում ապրող և աշխատող հայաստանցիների խնդրին՝ այսպես կոչված «սև ցուցակում» հայտնվելուն, փաստաբանը նշեց, որ նրանց թիվն աճել է:
«Այն խավն է, որ մինչև 2015 թվականը այստեղ եղել է, և այն խնդիրները, որ ունեցել են միգրացիոն օրենսդրության հետ, այդ խնդիրները այդպես էլ մնացել են չլուծված: Խոսքը մոտ 170 հազար հայաստանցիների մասին է, ովքեր հայտնվել են այսպես ասած «սև ցուցակում»: Նրանք արդեն ունեն խնդիրներ այստեղի օրենսդրության հետ: Եթե նրանք թույլ տան իրենց լքել Ռուսաստանը, այլևս չեն կարող վերադառնալ: Եվ կա 32 հազար բնակչություն Հայաստանում, ովքեր արդեն արտաքսված են կամ վարչական կարգով այստեղից վտարված են և չեն կարող վերադառնալ այստեղ իրենց ընտանիքների մոտ»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: