04 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:51 20.04.2015 | Վիճաբանություն Երևանի Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում

Ապրիլի 19-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Ս.-ին, 1987 թ. ծնված Հրաչյա Դ.-ին, 1984 թ. ծնված Գևորգ Դ.-ին, 1989 թ. ծնված Ժիրայր Պ.-ին և 1986 թ. ծնված Վարդան Հ.-ին:

16:29 20.04.2015 | Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթին

Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հնչել են կոմիտասյան երաժշտություն եւ հայկական ծիրանափող:

16:18 20.04.2015 | Թուրքիայի ներկա քայլերը և արձագանքները վերջին զարգացումներին, մեղմ ասած, ադեկվատ չեն. ԵՄ-ում ՀՀ դեսպան

«Նախկին բանաձևն ընդունվել էր բոլորովին այլ պատմական ժամանակաշրջանում և անգամ այլ աշխարհակարգի պայմաններում` սառը պատերազմյան համատեքստում: Վիթխարի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև հայկական հարցին, նշեմ միայն մեկը` անկախ Հայաստանի Հանրապետության գոյությունը»:

15:47 20.04.2015 | Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Մարտի 5-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /Ավազակությունը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, հետախուզվում էր 1994 թ. ծնված Հայկարամ Հակոբյանը:

15:45 20.04.2015 | Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար՝ Աջափնյակ վարչական շրջանում

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 հասցեի շենքերին հարակից նորակառույց պուրակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

15:43 20.04.2015 | Բրուցելոզ է հաստատվել ևս 6 բնակչի մոտ

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու և հիվանդներ վաղաժամ հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվել թե՛ համայնքային կառույցների, թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ:

15:18 20.04.2015 | Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հովիկ Աբրահամյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

15:12 20.04.2015 | Գյումրիում մոր և դստեր սպանության գործով հարցաքննում են պարտատերերին. news.am

Գյումրիում ապրիլի 18-ին մոր եւ դստեր սպանության գործով հարցաքննվել են մի շարք անձինք, երեկվա դրությամբ դեռ մեղադրյալներ չկային:

15:05 20.04.2015 | Սեյրան Օհանյանն ընդունել է Վլադիմիր Ուստինովին

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:

14:37 20.04.2015 | Այնպիսի մթնոլորտ է, որ չի բացառվում՝ Բ. Օբաման ասի «ցեղասպանություն» բառը. Կիրո Մանոյան

«Չնայած ընդհանուր մթնոլորտն այնպիսին է, որ հնարավոր է՝ ասի, դա կամ կարող է անել Հայաստան եկող պատվիրակության միջոցով, կամ ելույթով, ասելը բացառված չէ»:

14:30 20.04.2015 | Եվրոպական աստղագիտական ընկերության 2015թ. մրցանակները

ԵԱԸ գլխավոր՝ Տիխո Բրահեի մրցանակին, արժանացել է շվեյցարացի հանրահայտ աստղագետ պրոֆ. Միշել Մայորն՝ առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերմանը նպաստած սարքավորման մշակման և վերջին 20 տարում այդ ոլորտում առաջատար դերի համար։

14:26 20.04.2015 | ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է

Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբետ գետի ավազանում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:

14:14 20.04.2015 | Քննչական Կոմիտեն՝ Գյումրու սպանության մասին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։

14:10 20.04.2015 | Վատիկանում տեղի ունեցածը ցունամի էր, որը կշարունակվի նաև այս օրերին. Կիրո Մանոյան

«Այն քայլերն ու հայտարարությունները, որոնք այս օրերին ձեռնարկում է Թուրքիան Գալիպոլիով, ավելի մեծ հետաքրքրություն են ստեղծում մեր միջոցառումների համար: Քաղաքական շրջանակներ, անհատներ հանդես կգան իրենց ելույթներով, տարբեր պատվիրակություններ կայցելեն Հայաստան, և այսպես ցունամին կշարունակվի»:

13:56 20.04.2015 | ՀՀ գլխավոր դատախազությունը՝ «Ռոսս Գրուպպ»-ի մասին

Հաշվի առնելով ՀՀ ԿԲ-ի տարածած նախազգուշացումն այն մասին, որ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ–ի կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են հնարավոր զեղծարարության տարրեր:

12:53 20.04.2015 | Սևանա լճում քաղաքացի է կորել

Ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին քաղաքացի ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն:

12:24 20.04.2015 | 10 ապշեցուցիչ փաստ Արեգակի մասին

Արեգակը պարունակում է Արեգակնային համակարգի զանգվածի 9986%-ը, այսինքն` մոլորակները, դրանց արբանյակները, աստղակերպերը, գիսավորները և միջմոլորակային փոշին կազմում են այդ զանգվածի 1/700 մասը միայն:

12:02 20.04.2015 | Մերկուրիի և Մարսի «միացումը»

Ապրիլի 23-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մերկուրին և Ուրանը։ Մերկուրիի և Ուրանի միացումը, որը բավական սեղմ է (1°23 անկյունային հեռավորություն), դիտվում է Երկրագնդի համարյա բոլոր կետերից:

11:51 20.04.2015 | Վթարի ենթարկված զինծառայողներից 2-ի վիճակը շարունակում է ծանր մնալ. news.am

Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում:

11:47 20.04.2015 | Գարիկ Պապոյանը և իր կինը նոր երգ են ներկայացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Այս տարի ես նույնպես ստացել էի առաջարկ` երգ գրել Եվրատեսիլի համար: Սակայն այնպես ստացվեց, որ երգի տեքստի մեջ առկա Հայոց ցեղասպանության շատ ուղիղ բնութագիրը չէր համապատասխանում եվրատեսիլյան չափանիշներին:

11:12 20.04.2015 | 25-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել իր ամառանոցում. «Փաստինֆո»

Երեկ Արզնի գյուղի ամառանոցներերից մեկում 25-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել:

10:30 20.04.2015 | Ալեք Ենիգոմշյանին և Երեմ Խոնդկարյանին հրավիրել են. ՔԿ

Այսօր առավոտյան ՀԽ Քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանին և շարժման անդամ Երեմ Խոնդկարյանին հրավիրել են Քննչական կոմիտե որպես ապրիլի 7-ի գործով վկա:

10:24 20.04.2015 | «Անի» կաթնամթերքի գործարանի մոտ վթար է տեղի ունեցել

Ապրիլի 20-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Անի» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

10:09 20.04.2015 | Երկրաշարժ` Երևանում, Մերձավան և Փարաքար գյուղերում

Սույն թվականի ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 03.47-ին Երևանց 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

09:30 20.04.2015 | Երևանում և մարզերում լույս չի լինելու

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

23:32 19.04.2015 | Ապրիլի 21-22-ի գիշերը կդիտվի լիրիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

Ապրիլի 16-25 ընթացքում դիտվում է Լիրիդների ասուպային հոսքը, որի առավելագույն փուլն ընկնում է ապրիլի 21-22-ի գիշերը: Այն դիտվում է Քնարի (Lyra) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարևանությամբ)` երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ, որտեղ գտնվում է ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է «ռադիանտ»:

23:27 19.04.2015 | Մահացել է Հովիկ Աբրահամյանի հայրը

Մահացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրը` Արգամ Աբրահամյանը:

21:52 19.04.2015 | Աբովյան և Վանաձոր քաղաքներում դիեր են հայտնաբերվել

Ապրիլի 19-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

21:48 19.04.2015 | Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ 31-ամյա Հովիկ Վարդանյանը վարելով Mitsubishi մակնիշի 34 FA 327 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում Դրախտ ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 65-ից 70 տարեկան կնոջ:

21:22 19.04.2015 | Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը ռեժիմի հետագա ապօրինի քայլերի վերաբերյալ

Հայ ժողովրդի դարավոր երազանքի մասին են խոսում մարդիկ, որոնք իրականում անհաղորդ են մեր ազգի անցյալին, սպանում են նրա ներկան և անհեթեթ են դարձնում ապագայի կամ ազգային երազանքի մասին ցանկացած խոսք: Այս ռեժիմի կողմից նման քայլերն իրականում նպատակ ունեն ձախողել առողջ ու կենսունակ Հայաստանի կայացումը, որը հայ ժողովրդի երազանքի իրականացման միակ երաշխիքն է:

  • Page 1021 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1016
  • 1017
  • 1018
  • 1019
  • 1020
  • 1021
  • 1022
  • 1023
  • 1024
  • 1025
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը