
10 ապշեցուցիչ փաստ Արեգակի մասին

1. Արեգակի ներսում կարող է տեղավորվել մեկ միլիոն Երկիր:
2. Արեգակն իր էվոլյուցիայի վերջում, ի վերջո, կկործանի Երկիրը:
3. Մի օր Արեգակը կվերածվի Երկրի չափերի:
4. Արեգակը պարունակում է Արեգակնային համակարգի զանգվածի 99.86%-ը, այսինքն` մոլորակները, դրանց արբանյակները, աստղակերպերը, գիսավորները և միջմոլորակային փոշին կազմում են այդ զանգվածի 1/700 մասը միայն:
5. Արեգակի և Երկրի միջև ընկած հեռավորությունը փոփոխվում է տարվա ընթացքում, ընդ որում՝ Երկիրն Արեգակին ամենամոտն է ձմռանը, իսկ ամենահեռուն՝ ամռանը:
6. 4.5 միլիարդ տարեկան Արեգակը համարվում է միջին տարիքի աստղ:
7. Արեգակի կենտրոնում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 15 միլիոն աստիճանի:
8. Արեգակն առաջացնում է արեգակնային քամի, որը հասնում է Երկիր և էապես ազդում է մեր մոլորակի վրա:
9. Ութ րոպե է տևում, որպեսզի լույսն Արեգակից հասնի Երկիր:
10. «Արեգակ» բառը հազարամյակներ առաջ ունեցել է Աստված, կյանք, լույս, տղամարդկային ուժ, պտղաբերություն և աչք խորհրդանիշերը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ