Մերկուրիի և Մարսի «միացումը»
Ապրիլի 23-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մերկուրին և Ուրանը։ Մերկուրիի և Ուրանի միացումը, որը բավական սեղմ է (1°23 անկյունային հեռավորություն), դիտվում է Երկրագնդի համարյա բոլոր կետերից:
Մոլորակների միջև այդ անկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա: Իհարկե, իրականում Մերկուրին և Ուրանը հսկայական հեռավորության վրա են միմյանցից:
Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Մերկուրին Երկրից հեռու է միջինում 1.04 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Մարսի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 2.4 միլիարդ կմ: Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ, քաղաքում` բարձր հարկերից:
Մոլորակների միացում կոչվում է երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացում շատ հաճախ է տեղի ունենում, օրինակ, 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն՝ տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):
Հայկական աստղագիտական ընկերություն