ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։
Ֆինանսների նախարարության աշխատակիցները պարգևատրվել են Հայրենական Մեծ պատերազմի հոբելյանական շքանշանով
Ապրիլի 20-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Էդուարդ Ս.-ին:
Ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 22-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով:
Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն՝ ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն. 290 հազ. ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ:
Ապրիլի 17-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ գոտկատեղի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Էռնեստ Զ.-ն:
Ապրիլի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դարպաս գյուղում գտնվող էլ. ենթակայանում:
2015 թ. ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից, բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:
Երեխան ծնվել է թերհաս, կեսարյան հատումով : Ծնվելուց հետո միացվել է արհեստական շնչառության սարք, կերակրվել է զոնդով, ունեցել է ցնցումներ: Գտնվում է նեվրոպաթալոգի հսկողության տակ և ստացել է երկու վերականգնողական կուրս բուժում Հայաստանում, ևս մեկը՝ Անապայում:
Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:
Առաջարկվող օրենքների նախագծերի փաթեթով փոփոխությունները հնարավորություն կտան տնտեսավարողներին օրացուցային տարվա ցանկացած ժամանակահատվածում գործունեությունը վերսկսելու դեպքում վերադաս հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկով հարկման դաշտ անցնելու հայտարարություն:
Այսօր համացանցում լուրեր տարածվեցին, թե Ա. Դավթյանի հետ երեկվանից չեն կարողանում կապ հաստատել, նա անհասանելի է և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի ծրագրի աշխատանքային խմբի հետ:
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան ժամանեցին System of a Down խմբի երկու անդամները՝ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը։
Ավստրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել:
Ապրիլի 21-ին, ժամը 05.00-ին տեղեկություն է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4-րդ թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 14Ա/1 հասցեում գտնվող խանութը:
Ապրիլի 21-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում` կահույքի խանութի մոտակայքում կայանված տրոլեյբուսի մեջ, հայտնաբերվել է մարտկոցանման կասկածելի սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել և կալանավորվել է Վանաձորում 2015 թվականի մարտի 15-ին-ին երկու հոգու կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող անձը։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Վերջերս մի քանի օրվա տարբերությամբ երկու բանավեճ եմ վարել՝ երկուսի դեպքում էլ 60-ն անց մարդկանց զրուցակիցներն էին 40-ին մոտ մասնակիցներ: Չեմ ուզում անունները տալ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես դատավորի դեր եմ ստանձնել՝ 4-ն էլ զարգացած, կարդացած, խորը ինտելեկտով մարդիկ էին: Բայց ինձ թվաց, որ երկու դեպքում էլ «տարեցների» մտածողությունն ավելի ազատ է եւ անկաշկանդ, քան երիտասարդներինը:
«Ապրիլի 24-ին, աշխարհը, հայերիս հետ միասին, կոգեկոչի ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը: «Գենոցիդ» բառը սակրալ նշանակություն է ձեռք բերել ոչ միայն ժառանգների համար այն քրիստոնյաների, որ 20-րդ դարասկզբին սպանվեցին Օսմանյան կայսրության տարածքում՝ իբրև երիտթուրքական կառավարության ծրագրված ու մանրամասն մշակված քաղաքականության իրագործում, այլև՝ ցեղասպանությունն իրագործածների»:
55-ամյա հարբած ամուսինը կացնով ընկել է կնոջ հետևից և սպառնացել նրան սպան:
Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել էր պատին, ինչ հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
2015թ. ապրիլի 21-22-ը Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի նախագծի քննարկման խորհրդատվություններին կմասնակցի ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:
Ապրիլի 21-ի ժամը 09.40-ի դրությամբ Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բնակարանի մաքրման աշխատանքներն իրականացնող կնոջ կողմից 24.500 ԱՄՆ դոլար և ոսկեղեն գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Բանակ գնալու առաջին օրից վարորդ է եղել, եւ որեւէ խնդիր չէր կարող առաջանալ իր հմտությունների մասով»: Իսկ ի՞նչ տեսակի վարորդական իրավունք ուներ մահացած 20-ամյա զինվորը: «Ժողովուրդ»-ի այս հարցին հայրը պատասխանեց. «Որդիս ուներ B, C, եւ եթե չեմ սխալվում՝ D կարգի վարորդական իրավունք, բայց դա հստակ չեմ հիշում: Մի խոսքով, իրեն օրենքով հասնում էր այդ տեսակի մեքենա վարելը»:
Առաջիկա օրերին ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի որդուն՝ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանին կնշանակեն միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար:
«Ալվարդի ընկերը տեսել էր, իջավ մեր տուն, ամուսնուս հետ ելան վերեւ, ամուսինս ասել էր Արթուրին՝ առաջ մի գնա, զանգի ոստիկանություն, հետո ամուսինս որ եկավ, ասաց՝ Ալվարդին ու մորը սպանել են, ես չէի պատկերացնում՝ ինչը կարող է պատճառ լինել, քանի որ մի քանի ժամ առաջ նրանց տեսել էի»: