03 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:31 22.04.2015 | Վլադիմիր Պուտինը դիմել է հայերին. news.am

«Մեր երկրում այդ ողբերգությունը միշտ ընկալել են որպես սեփական ցավ եւ ողբերգություն։ Ռուսաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է օբյեկտիվ եւ հետեւողական, ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել։ Միջազգային հանրությունը կոչված է անելու ամեն ինչ, որ նման չարագործությունները երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվեն…»:

21:10 22.04.2015 | Քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

«Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը գիտական կենտրոնի բժշկի հետ վիճաբանել են, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:

20:50 22.04.2015 | «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների՝ «Բրուցելոզ» հիվանդությամբ վարակվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։

20:45 22.04.2015 | «Հուսով եմ՝ նախագահ Էրդողանը ապրիլի 24-ին ավելի ուժեղ հայտարարությամբ հանդես կգա». Սերժ Սարգսյան. news.am

Թուրքական մամուլի առաջին էջերում է հայտնվել Հայաստանի նախագահի հարցազրույցը թուրքական CNNturk-ին։ Ըստ News.am-ի՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այս տարածաշրջանում թե հայերն են, թե թուրքերը եւ հայերը չեն ընտրել հարեւան լինելը։

20:10 22.04.2015 | Մոտոցիկլետը կողաշրջվել է

Ապրիլի 21-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 6 հասցեի դիմաց «Կասիր» մակնիշի մոտոցիկլետ է կողաշրջվել:

20:01 22.04.2015 | Նվազագույնը, որ կարող եմ անել՝ Ցեղասպանությունն ընդունելն է. Հայաստանում է արքայազն Ֆիլիպը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստան է ժամանել Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդի ծոռնորդի, լյութերական հովիվ, արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին, ով արդեն իսկ հասցրել է լինել Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհված հայերի հիշատակին:

20:01 22.04.2015 | Գողություն՝ նախկին «Կենցաղի տնից»

Ապրիլի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Անդրանիկի փողոցի թիվ 45 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Էդգար Մ.-ին` իր վարած «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայով, և 1996 թ. ծնված Հովհաննես Ս.-ին:

19:51 22.04.2015 | Հայ և եզդի պաշտոնյաները վեհիշեցին երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմության առանձին դրվագներ

Ապրիլի 22-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքին մերձակա եզդիական սրբատեղիում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում մեկ անգամ ևս անդրադարձ կատարվեց հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, վկայակոչվեցին եղբայրական ժողովուրդների պատմության միասնական դրվագները:

19:50 22.04.2015 | Վիճաբանություն գիշերային ակումբում. օղին լցրել է պարուհու վրա, բռունցքով հարվածել ոստիկանին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

19:44 22.04.2015 | «Շատ կուզենամ մի օր վերադառնալ Ղարաբաղ». DEMYC-ի նախագահ

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքի շրջանակներում Հայաստան ժամանած DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան` DEMYC-ի փոխնախագահ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Լիլիթ Բեգլարյանի ուղակցությամբ, ապրիլի 20-21-ը ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր։

19:41 22.04.2015 | Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

19:01 22.04.2015 | Դանակահարություն սուպերմարկետի հետնամասում

Ապրիլի 21-ին, ժամը 22.00-ին, 1995 թ. ծնված Սարգիս Գ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Մարտունու Կամոյի փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1978 թ. ծնված Արտակ Գ.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք:

18:50 22.04.2015 | Աղջկան խաբել է, թե կամուսնանա նրա հետ, սեռական հարաբերություն ունեցել հետը, բայց… ՔԿ

Ներկայացել է որպես ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քրոջ որդի և Հոկտեմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժշկի որդի, աղջկան խաբել, թե կամուսնանա նրա հետ, սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ:

18:30 22.04.2015 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապրիլի 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 23- 24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

18:10 22.04.2015 | Ռեստորանի 3 հաճախորդների մոտ հայտնաբերեցին ներարկիչներ՝ «Կոկաինով»

Ռեստորանի 3 հաճախորդների մոտ հայտնաբերեցին ներարկիչներ՝ «Կոկաինով»:

18:09 22.04.2015 | Տրանսիլվանիայի հայկական ժառանգությունը գիտական հետազոտության կարիք ունի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ռումինիայի Հանրապետության Կլուժ քաղաքի Բաբեշ Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչին, ով Հայաստան է ժամանել այս օրերին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով:

18:07 22.04.2015 | Ինչ պայմաններում է պահվում Գևորգ Սաֆարյանը ՔԿՀ-ում

Այցելությունների ժամանակ Դիտորդական Խմբի անդամները և փորձագետը հանդիպել են նաև Հիմնադիր Խորհրդարանի անդամ/ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի հետ։ Արձանագրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածների պահման անբավարար պայմանները, և ՔԿՀ-ի սահմանափակ հնարավորությունները (ներկայումս ՔԿՀ-ն գերբնակեցված է) Դիտորդական Խումբը կարևորում է և դրական է գնահատում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից կիրառված ջանքերը, որոնք արվում են Խմբի կողմից բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ:

17:50 22.04.2015 | Տոկոսով գումար տվող կնոջը խեղդել էր ու դիակը տակառով տեղափոխել վարձակալած տան նկուղ

Տոկոսով փող տվող կնոջ հետ վիճել էր, ինչպես ամբաստանյալն է ասում, զայրացել ու խեղդել նրան: Տակառում տեղավորված դիակը տեղափոխել էր Նոր Խարբերդում վարձակալած տան նկուղը և պահել այնտեղ:

17:30 22.04.2015 | Ավտոերթ ՌԴ-ից դեպի Գյումրի

Մոսկվայում բնակվող ծնունդով Անիի տարածաշրջանի հայ ընտանիքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եկել են Հայաստան: ՌԴ-ից ուղիղ դեպի Գյումրի:

17:10 22.04.2015 | Վրաերթ Երևանում. 10-ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 21-ին, ժամը 17.00-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 1/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի:

16:30 22.04.2015 | Խոշոր ավտովթար Երևանում. «ԲՄՎ»-ն բախվել է թիվ 43 երթուղայինին. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 35 OP 483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327 Տ համարանիշի ավտոմեքենաները:

15:23 22.04.2015 | Ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելել Էջմիածին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելել է Արմավիրի մարզ:

15:05 22.04.2015 | Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքները:

14:18 22.04.2015 | Արտակարգ դեպք Արարատի մարզում. գայլը հոշոտել է սոցիալապես անապահով ընտանիքին պատկանող ոչխարների մեծ մասին. shamshyan.com

Գայլը ամբողջովին սատկացրել է 10 գլուխ ոչխար ու գառ, իսկ 8-ին էլ այնպիսի վնասվածքներ է հասցրել, որ գյուղ ժամանած անասնաբույժ Արմեն Մանուցյանը հայտնեց, որ սատկած և վիրավոր գառներն ու ոչխարները պիտանի չեն:

13:44 22.04.2015 | Սերժ Սարգսյանը գլոբալ ֆորումի շրջանակներում դիտել է ցեղասպանության թեմայով գրքերի և լուսանկարների ցուցահանդեսները

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիտել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի համատեքստում 2015թ. ապրիլի 22-23-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացրած «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:

13:18 22.04.2015 | Բողոքի ակցիա. պահանջում են Ախթալայում նոր պոչամբար կառուցել. լոլիկն այստեղ սևացած է աճում

«Բնակիչները պատմում են, որ անասունն ընկնում է պոչամբարի մեջ, և 150 հազար փոխհատուցմամբ հարցը լուծվում է, սակայն այս գործելաոճն այլևս չպետք է շարունակվի: Մենք շատ լավ հասկանում ենք, որ կոմբինատի գործունեությունն ապահովում է աշխատատեղեր, տնտեսական գործունեության արդյունքում՝ բյուջե գումարներ են մտնում, սակայն նման դեպքերում տնտեսվարողը պետք է հետևի որոշ խիստ կարևոր նորմերի»,- հայտնեց նա:

13:08 22.04.2015 | Մարալիկում դի է հայտնաբերվել

Ապրիլի 22-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, էպիլեպսիայով հիվանդ աղջիկն ընկել է և չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

13:03 22.04.2015 | Արտակարգ դեպք Բերդում. Խլել են բնակչի մեքենան, ծեծի ենթարկել ու գումար պահանջել. news.am

Երկու երիտասարդ, որոնցից մեկի մականունը «Մոնի» է, այցելել են Բերդ քաղաքի բնակիչներից մեկին, խլել նրան պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան ու հեռացել:

12:59 22.04.2015 | Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ. ԼՂՀ ՊՆ

ՊԲ առաջապահ ուժերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը:

12:35 22.04.2015 | Ուշադրություն. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը (ցանկ)

2015 թ. ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից, բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:

  • Page 1017 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1012
  • 1013
  • 1014
  • 1015
  • 1016
  • 1017
  • 1018
  • 1019
  • 1020
  • 1021
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը