Վաղը ապրլի 25-ն է և կյանքը շարունակվում է: Հետևաբար, մենք չպետք է մոռանանք, որ ցեղասպանության ենթարկվում են այն ազգերը, որոնք կամ պետություն չունեն կամ էլ չեն կարողացել արդյունավետ պետություն կառուցել, որը կհանդիսանա իրենց անվտանգության երաշխավորը:
Ապրիլի 25-ի գիշերը, 27-28-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Ապրիլի 23-ին, ժամը 23.35-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի:
Տարվա կեսը Հայաստանում բնակվող արվեստի համադրող, հաշմանդամների հարցերի մասնագետ, եգիպտահայ Նաիրի Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Եգիպտոսը մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
1915 թվականի կոտորածներից հետո շատ ոտքեր դիմացան անապատների փոշուն ու քարերին, բազմաթիվ որբուկների փոքրիկ ոտքերը հասան Ամենայն Հայոց որբերի հայրիկին, իսկ շատերինը հասան միայն այսօր՝ 100 տարի անց… Հովհաննես Թումանյանի թանգարանի աստիճաններով երեկվանից փոքրիկների կոշիկներ են բարձրանում վեր, բարձրանում են, որ տեսնեն ու փարվեն Թումանյանին:
Ապրիլի 24-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և մեկ անիվով հայտնվել ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ռումբ է տեղադրված:
16 երկրից Հայաստան ժամանած պատվիրակներ, Հայոց մեծ եղեռնը դատապարտող պաստառներով երթով շարժվեցին դեպի Կոմիտասի արձան, որտեղ իրենց մայրենի լեզուներով բարձրաձայնեցին 100-րդ տարելիցի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում։
Երևանում հաստատված և ձեռնարկատիրություն ղեկավարող սիրիահայ գործարար Հրայր Ագիլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա թուրքական գլխավոր թերթերի դիրքորոշումներն արդեն շատ բան են ասում Թուրքիայի ղեկավարության հետագա քայլերի մասին:
Հորս կողմից մերոնք Էրզրումի կոտորածներից են փրկվել, և բոլոր պատմությունները, բոլոր վկայությունները շատ իրական են ինձ համար: Մենք նախևառաջ՝ եկեղեցի էինք գնում, որովհետև եկեղեցին էր միայն, որ սփոփում էր և օգնում էր: Այսօր ուրախ եմ, որ հայ մարդը կրկին եկեղեցու միջոցով է հաղորդակից լինում 100 տարի առաջ նահատակվածների հիշատակին:
Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է հիշողություն ցեղասպանված նահատակների ու կորուսյալ հայրենիքի հանդեպ՝ պարտադրելով պայքար ու պահանջ, արդարության վերականգնում եւ ճանաչում: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է երախտիք՝ այն ընկալողների ու կիսողների, հանցագործությունը դատապարտողների եւ պատիժ պահանջողների հանդեպ՝ մղելով ժխտողականության դեմ պայքարի: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է ապրելու կամք եւ կորով՝ մղելով վերապրելու, արարման, վերածննդի:
Մենք գիտենք, որ արդարության, ազատության համար ի զեն պիտի կանգնես՝ նախ եւ առաջ ինքդ քո վրա հույսդ դնես, քո Աստծո եւ քո ազգի վրա։ Եւ մեր ուխտն է, որ պիտի պաշտպան կանգնենք մեր կյանքին, ցեղասպանության ճանաչմանը, արցախի հարցի արդարցի լուծմանը։
Սամվել Բալասանյանը նշեց, որ Մեծ Եղեռնից 100 տարի անց, ժամանակակից աշխարհը պարտավոր է հայ ժողովրդի կողքին լինել որպես պահանջատեր, քանի որ այս վիշտը ոչ թե սպիանում, այլ ծանրանում է մարդկության ուսերին՝ որպես մեծագույն պարտք հայ ժողովրդի նկատմամբ:
Սևանի, Դիլիջանի, Ապարանի. Արագածի, Գորիսի ավտոճանապարհներին այսօր ժամը 13:00-ի դրությամբ ձյուն է տեղում:
Էջմիածնում այսօր` ապրիլի 24-ի առավոտյան, Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ էջմիածինցիները, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները ծաղկեպսակներ տեղադրեցին Կոմիտասի արձանի մոտ եւ Մայր Տաճարի բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին։
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի ապրիլի 24-ի հավաքի ընթացքում 16 երկրից ժամանած 50 երիտասարդներ քննարկեցին Հայոց ցեղասպանության թեման։
Ապրիլի 23-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ին «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Կապանի Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի բակում վրաերթի է ենթարկել 2012 թ. ծնված Արթուր Հ.-ի:
Ապրիլի 24-ի առավոտյան եւ ամբողջ գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հակառակորդն արձակել է ավելի քան 200 կրակոց:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Ջեֆֆ Քոլյերի և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելիի գլխավորությամբ:
Մեր պատմության ընթացքում՝ ամենադժվար պահերին անգամ, ինքներս մեզ ուժ ենք տվել երգ ու պարով: Դա ուժեղ ժողովրդի հատկություն է, որով հպարտ եմ և փորձել եմ այդ ներկայացնել այստեղ:
Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի իշխանությունները ինչ անուն են տալիս Հայոց ցեղասպանությանը, նման աննրբանկատ քայլն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է սեփական քաղաքացիների՝ 1.5 մլն սպանված հայերի հիշատակի նկատմամբ: Միաժամանակ, եթե Թուրքիան դույզն ինչ ցանկություն ունենար հարաբերությունները կարգավորելու, ապա պատկերավոր ասած «խրախճանք ու տոնակատարություն չէր կազմակերպի այն օրը, երբ հարևանի տանը սուգ է:
Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էր Կանադայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում ընթանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում են ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ և Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները, ՀՀ –ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, մշակույթի և արվետսի գործիչներ:
«Դա մեր համերաշխության խոսքն է մի ազգի նկատմամբ, որ այդքան ծանր ցավեր է տարել: Միաժամանակ աշխարհին նվիրված խոսք է, որպեսզի այդպիսի սարսափելի ջարդեր, եղեռներ, ցեղասպանություններ չկրկնվեն: Դա մեր, մեր երկրի պատասխանատվությունն է, որպեսզի այսպիսի խնդիրներ չստեղծվեն»;
Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք ենթադրում են ֆինանսավորում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը երեկ շտապ վերադարձել են:
Այսօր ՝ ապրիլի 24-ին ժամը 08.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան և Բաղրամյան-Կիևյան փողոցների խաչմերուկներից:
«System Of A Down» խմբի անդամները Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների զավակներ են և որպես խումբ, նրանք վաղուց ձգտում են, որ մարդիկ ավելի տեղեկացված լինեն կոտորածների և տեղահանումների մասին, որոնց արդյունքում զոհվել է ավելի քան մեկ միլլիոն մարդ, իսկ մանցածը ցրվել ամբողջ աշխարհում: Խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ունեցել է անհատական համերգ Երևանում, բայց այսօր խմբի անդամները «Արթնացեք հոգիներ (Wake Up The Souls)» համերգային շրջագայությունը ավարտեցին իրենց հայրենիքի մայրաքաղաքում տեղի ունեցած անվճար համերգով:
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է իր խորթ մոր աջ աչքին և վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակություններից մեկի ինքնաթիռին կայծակ է հարվածել: