Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով ակցիա Լոս Անջելեսում. վերջինիս ազգի թշնամի են համարում

Մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպելուց հետո, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել են ՀՀ հյուպատոսարանի դիմաց, հանդիպում են պահանջել ՀՀ հյուպատոսի հետ, և նրան են փոխանցել Նիկոլ Փաշինյանի կառավարության անհապաղ հրաժարականի պահանջագիր: Սույն պահանջագրով նրանք նաև կոչ են անում ՀՀ նախագահին հավատարիմ մնալ իր ստանձնաց պարտավորություններին, և որպես ՀՀ նախագահ հավատարիմ մնալ` «որպես քրիստոնյա հայ և ի պաշտոնե Հայաստանի շահերը պաշտպանող նախագահ» իր կոչմանը:

ՀՀ հյուպատոսն ընդունել է բողոքի ակցիայի կազմակերպիչներին, ովքեր իրենց պահանջագիր-նամակն են հանձնել ՀՀ հյուպատոսին:Սույն նամակով նշվում է, որ «Հայաստանը կանխամտածված վերածվել է լրտեսա-ահաբեկչական պրոքսի պատերազմի մասնակցի», ինչի արդյունքում տեղի են ունեցել «կառավարման կառույցների հիմնահատակ ավերում, բանակի կազմալուծում և եկեղեցու հալածում, պատերազմի հրահրում…»:

Ստորև ներկայացնում ենք սույն նամակ-պահանջագրի պատճեն, որով հեղինակները պահանջում են Նիկոլ Փաշինյանի և վերջինիս թիմակիցների հրաժարականը և Հայաստանից հեռանալը` 48 ժամվա ընթացքում (նամակի ամսաթիվն է` 24.05.2021), և կոչ են անում ՀՀ նախագահին ի պաշտոնե կատարել իր լիազորությունները և նոր ընտրություններ կազմակերպել:

Սույն ակցիայի կազմակերպիչներից է նաև ՀՀ բոդիբիլդինգի չեմպիոն և մի շարք միջազգային մրցաշարերի մրցանակակիր Վահրամ Հակոբյանը, ում պնդմամբ իր հանդեպ անհիմն քրեական գործ է հարուցվել` անդառնալի վնաս հասցնելով իր սպորտային կարիերային և զրկելով նրան հայրենիք վերադառնալու իր հանարավորությունից, ինչին մենք մերնախկին հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք: Սույն միջոցառման վերաբերյալ Վահրամ Հակոբյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետևյալը. «Աղետալի է այդ անձնավորությունը` իր թիմակիցների հետ միասին: Մեծ աղետ բերեց մեր գլխին: Դա էր իր պատասխանը վառ հույսեր փայփայող հայ հասարակությանը, որին ի պատասխան նա մեզ բոլորիս ապահովեց անսահման վշտով:

Նա ո՛չ դատական համակարգը, արդար դարձրեց, ինչպես խոստացել էր, ո՛չ պետական ինստիտուտների կայացմանը նաստեց, և ո՛չ էլ մեր ֆիզիկական անվտանգությունն ապահովեց: Այդ աղետալի անձնավորությունը` իր թիմակիցների հետ միասին պետք է հեռանան Հայաստանից, որից հետո, հուսով եմ, հնարավոր կլինի խուսափել հետագա աղետալի գործողություններից»:

Տեսանյութեր

Լրահոս