
Ռուսաստանի ծանրամարտի հավաքականին թույլ չեն տվել մասնակցել Ռիո-2016-ին

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի ծանրամարտի հավաքականին ամբողջ կազմով հեռացրել է Օլիմպիական մասնակցությունից:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է այն մասին, որ ռուս ծանրորդներին թույլ չի տրվել մասնակցել Օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ն իրավունք էր տվել միջազգային ֆեդերացիաներին ինքնուրույն որոշել ռուս մարզիկների՝ Ռիո-2016-ին մասնակցելու հնարավորության հարցը:
Ինչպես տեսնում ենք, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել ոչ ի օգուտ ռուսների: Մեծամասամբ դա պայմանավորված է նրանով, որ ռուս ծանրորդներն ավելի վաղ արդեն բռնվել էին դոպինգի օգտագործման մեջ, ինչի պատճառով նրանց հեղինակությունը սասանվել էր՝ առանց այսօրվա հնչեղ սկանդալի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը