
Օգոստոսի 13: Օրվա աստղագիտական նկարը Պերսեիդ Տորրալբա դել Բուրգոյից

Երեկ գիշեր Երկիր մոլորակի վրա Պերսեիդների ասուպային անձրև տեղաց, որն այս տարի աչքի ընկավ աննկարագրելի ակտիվությամբ: Ասուպային անձրևը Սվիֆտ-Թատլ պարբերական գիսաստղից արձակված մասնիկների հոսքն է:
Այս 25 վայրկյանանոց էքսպոզիցիայում, մի լուսավոր ասուպ՝ արագ ու գունավոր, բռնկվող պոչով, հայտվել է Իսպանիայի Տորրալբա դել Բորգո բնակավայրի աստղասերների ուշադրության կենտրոնում: Առաջինից մի փոքր ներքև երևում է մեկ այլ ասուպային հետագիծ՝ ավելի թույլ: Եթե այս երկու հետագծերը շարունակենք մինչև սկզբնակետ, ապա նրանք կհատվեն ասուպային հոսքի ռադիանտում, որը գտնվում է Պերսևսի հերոսական համաստեղության ամենապայծառ աստղերի հենց վերևում:
Թեև ասուպային հոսքի ակտիվությունը մարում է, առաջիկա օրերին ևս Պերսեիդները կլուսարձակեն գիշերային երկնքում: Այս հրաշքը կտեսնեն միայն նրանք, ովքեր դուրս կգան և կնայեն երկնքին:
Նկարը՝ Fernando Cabrerizo
___________
Ամեն օր #NASA-ն ցուցադրում է հետաքրքրաշարժ տիեզերքի մի նկար՝ պրոֆեսիոնալ աստղագետի մեկնաբանությամբ:
Արմինե Փաթաթանյան