![](/banners/BeFunky-design.jpg)
Վերնիսաժում արագորեն վաճառվեցին «հաց բերող» Արթուր Սարգսյանի ձեռքի գործերը. Panorama.am
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/Artur-Sargsyan_640x420.jpg)
«Սասնա ծռեր» խմբի անդամներին ոստիկանական պատը ճեղքելով իր մեքենայով հաց հասցրած Արթուր Սարգսյանի ընկերները այսօր Վերնիսաժում վաճառեցին նրա ձեռքով պատրաստած փայտե իրերը՝ զարդատուփեր, փայտյա ժամացույց և այլ իրեր:
Արթուր Սարգսյան, որ հասցրել է ստանալ «հաց բերող» անունը, այժմ կալանքի տակ է, բայց Վերնիսաժում նրա «սեղանիկը» տնօրինում էին ընկերները: Մարդիկ, նախապես տեղյակ լինելով, որ այսօր վաճառվելու են Սարգսյանի գործերը, մոտենում էին ու գնում իրենց ցանկալի իրը:
Կային նաև այնպիսի մարդիկ, որ իրենց համար միևնույնն էր, թե ինչ են գնում, միայն թե Արթուր Սարգսյանի ձեռքի գործերից ունենային:
Ձեռքի աշխատանքներն արագորեն վաճառվեցին: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերներն ասացին, որ պատրաստի աշխատանքներ չկան, և այժմ բոլորը կիսատ են մնացել: