
«Ջեբհատ ան-Նուսրա»-ի ահաբեկիչները գլխատել են 40 գրոհայինների` զենքերը վայր դնելու ցանկության համար

Սիրիայում «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները գլխատել են 40 գրոհայինների` իրենց ընտանիքների որոշ անդամների հետ միասին. նրանք ցանկացել էին վայր դնել զենքերը: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
«Հալեպի արեւելքում «Ջեբհատ ան-Նուսրա»-ի ահաբեկիչները գլխատել են գրոհայիններին, ովքեր փորձել են վայր դնել զենքերը եւ փախչել շրջանի հումանիտար միջանցքներով, որոնք վերահսկվում են կառավարական զորքերի կողմից: Նրանց ընդհանուր թիվը 40 է»,- տեղեկացրել են Սիրայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից: