
«Մենք գտանք այն աղջկան, ում Սարի թաղում Դավիթ Սանասարյանն օգնել է այրվելու պահին»

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Մենք գտանք այն աղջկան, ում իրականում Սարի թաղում Դավիթ Սանասարյանն օգնել է այրվելու պահին` պատռելով նրա այրվող հագուստը:
Մենք կապվեցինք այդ աղջկա հետ և սպասում ենք, որպեսզի նա դեպքի մանրամասները պատմելու և վկայություն տալու համաձայնություն տա:
Եթե Դավիթի գործով գտնվեն այլ վկաներ, խնդրում ենք մեզ տեղյակ պահել, քանի որ մինչդատական ընթացքում ակտիվորեն զբաղվում ենք նրա մեղադրանքի հակառակը փաստող նյութերի (տեսանյութեր, վկաներ, հոդվածներ) հավաքագրմամբ:
Կրկին շնորհակալ ենք Ձեզ համագործակցության համար»: