Բաժիններ՝

Պաշտոնական. Ռիհադ Մահրեզը 4 տարով երկարաձգեց պայմանագիրը «Լեսթերի» հետ

Կլաուդիո Ռանիերին կարողացավ պահել առաջատարին:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. ամառը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մահրեզը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը և կարող է տեղափոխվել «Արսենալ»:

«Լեսթերի» հետ պայմանագրերը երկարաձգել են նաև Ուես Մորգանը, Ջեյմի Վարդին, Էնդի Քինգը և Կասպեր Շմեյխելը:

Ռիհադը «Լեսթերի» կազմում խաղում է 2014 թվականից:

Մահրեզը դարձավ 2015-16թթ. մրցաշրջանի ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստ:

2016-16թթ. մրցաշրջանում 25-ամյա ալժիրցին Անգլիայի առաջնությունում անցկացրել է 37 խաղ, դարձել է 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031