Ստամբուլում հարձակվել են Դեդ Հասանի սպանության մեջ կասկածվող «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկու վրա
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ երեկ գիշեր Ստամբուլում հարձակվել են ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) վրա:
Գործակալության հաղորդմամբ` չնայած այն բանին, որ նրա անձնագրում նշված է եղել Ալիև ազգանունը, ոստիկանությունը հետաքննության արդյունքում պարզել է, որ նա Ռովշան Ջանիևն է:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ նա ստացել է 5 փամփուշտ, որոնցից մեկը վնասել է աչքը:
Գործի հետաքննությունը վարում է Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչությունը:
Ներկայում նրա վիճակը գնահատվում է ծանր, վերջինս գտնվում է Ստամբուլի Շիշլիի գիտահետազոտական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
«Ռոսբալտը» գրում է, որ Լենքորանսկին դարձել է քրեական պատերազմի զոհ, որը ծագել է Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կալանավորումից հետո:
Նշվում է, որ Լենքորանսկին առնչություն ունի 2013թ. Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանությանը:
Միևնույն ժամանակ, ադրբեջանական haqqin.az գործակալությունը հայտնում է, որ վերջինս սպանվել է: