Բաժիններ՝

Սիրիայում ևս 2 ռուս զինծառայող է սպանվել

Համաձայն Conflict Intelligence Team (CIT)-ի հրապարակած զեկույցի` հայտնի է դարձել Սիրիայում ևս 2 ռուս զինծառայողի մահվան մասին:

Ինչպես նշվում է զեկույցում, Սոլնեչնոգորսկի գերեզմանատանը հայտնաբերվել են Ռուսաստանի զինված ուժերի հատուկ գործողությունների ստորաբաժանման երկու սպաների` Օլեգ Արխիևի և Մաքսիմ Սորոչենկոյի գերեզմանները:

Ինչպես հայտնել են զոհերի հարազատները, զինվորականները մահացել են Սիրիայում:

Նշվում է, որ Սորոչենկոյին հետմահու Կուտուզովի շքանշան է տրվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռ է խոցվել Սիրիայի Իդլիբ նահանգում: Ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 3 անդամներն ու Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի 2 սպաները, որոնք մահացել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031