Բաժիններ՝

Սիրիայում սպանվել է շուրջ 500 ռուսաստանցի վարձկան. Sky News

Սիրիայում պատերազմի ընթացքում սպանվել է շուրջ 500-600 ռուսաստանցի, բրիտանական Sky News հեռուստաալիքին պատմել է ռազմական գործությունների երկու մասնակից:

Նրանք պնդում են, որ սիրիական օպերացիային մասնակցելու համար իրենց վարձել է «Վագներ» մասնավոր ընկերությունը: Ինչպես պատմել են զինյալները, իրենց վճարել են ամսական գրեթե 3 հազար ֆունտ սթեռլինգ:

Վարձկանները պնդում են, որ իրենց ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ կռվելու են տեղափոխել զինվորական ինքնաթիռներով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին The Wall Street Journal-ը հայտնեց, որ հոկտեմբերին ականանետի գնդակոծությունից Սիրիայի արևմուտքում սպանվել է մինչև 10 ռուսաստանցի վարձկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031