Բաժիններ՝

«Թուրքիայի և ՌԴ-ի համագործակցության խորհրդի նիստը կանցկացվի ամենաուշը 2017թ. սկզբին». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը կարող է անցկացվել 2016 թվականի վերջին, 2017թ. սկզբին:

«Մենք ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ Համագործակացության խորհրդի` բարձր մակարդակով նիստը կկազմակերպենք ամենաուշը 2017թ. սկզբին»,- հայտնել է Չավուշօղլուն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:

Ներկայումս Համագործակցության խորհրդի վերջին` հինգերորդ նիստը կայացել է 2014թ. դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցի ժամանակ:
Հանդիպման արդյունքներով երկու երկրների նախագահները ստորագրել էին համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031