
Լավրովը կայցելի Թուրքիա

Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը կարող է տեղի ունենալ ոչ ուշ, քան 2017 թվականի սկիզբը: Այս մասին «Անատոլու» լրատվական գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով` այդ նպատակով Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կայցելի թուրքական Ալանյա: