Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության (10-15 մ) պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն
իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։